Բաքվում փողոցը սալապատել են շիրմաքարերով. Բնակիչները սարսափած են![]() 5 նոյեմբերի 2013 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Բաքվի արվարձանում գտնվող Բաքսոլ բնակելի թաղամասի Ռուսուլզադե ավանի բնակիչներն արդեն մի քանի օր է սարսափած են: Ինչպես հայտնում է Minval.az-ը ANS PRESS-ի վրա հղումով, նրանց սարսափեցնում են շիրմաքարերը, որոնցով սալապատել են բնակելի թաղամասի ճանապարհը: Անշուշտ, չի կարելի չվախենալ՝ տեսնելով շիրմաքարերը: Որոշ քարերի վրա նույնիսկ պահպանվել են հանգուցյալների դիմապատկերները, ինչն էլ ավելի է սաստկացնում սարսափը: Ըստ բնակիչների, մեկ ամիս առաջ ջրագիծ անցկացվեց թաղամասում: Հետո մեծ քարեր թափեցին ճանապարհի վերանորոգման համար: Մի քանի օրից անձրև եկավ, մաքրելով քարերի վրայի փոշին, և պարզ դարձավ, որ դրանք շիրմաքարեր են: Բինագադինի շրջանի գործադիր մարմնում հայտնել են, որ իրենք չեն կատարում աշխատանքները, և կպարզեն, թե ով է բերել քարերը և որտեղից: Բաքվում արդեն գրեթե ոչնչացրել են բոլոր ռուսական ու հայկական գերեզմանոցները: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |