Պենտագոնը հրաժարվել է Մի-17 գնել Ռուսաստանից![]() 14 նոյեմբերի 2013 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել հրաժարվել «Ռոսօբորոնէքսպորտից» 15 ռազմատրանսպորտային Մի-17Վ-5 ուղղաթիռների գնումներից, հայտնում է Associated Press-ը Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն Քորնինի վրա հղումով, որը գործարքի գլխավոր հակառակորդներից մեկն էր: 15 ուղղթաիռները ԱՄՆ պետք է ձեռք բերեր 2014 թ.: 345 մլն դոլարով Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերին փոխանցելու համար: Ինքը Քորնինը հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ ՊՆ որոշումը: Նա նշել է, որ հանրապետականներն ու ժողովրդավարները միասնական էին այն հարցում, որ պետք չէ ռազմատեխնիկա գնել Ասադին զենք վաճառող երկրից: Պաշտոնապես Պենտագոնն այդ տեղեկատվությունը չի մեկնաբանում, հայտնում է ՌԲԿ-ն: Մինչ այդ «Ռոսօբորոնէքսպորտը հայտնել էր, որ ԱՄՆ կառավարության հետ նոր համաձայնագիր է կնքվել 2014 թ. ուղղաթիռների լրացուցիչ խմբաքանակի ձեռք բերման մասին՝ 30 հատ: Ըստ պայմանավորվածության Աֆղանստանի ազգային բանակի համար միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի շրջանակում նախատեսվում էր գնել 63 ուղղաթիռ: 2013 թ. օգոստոսին ԱՄՆ-ում քրեական գործ հարուցվեց ուղղաթիռների գնման գործով: Իբր Պենտագոնը տեղխնիկան ձեռք էր բերում ուռճացված գներով: ԶԼՄ-ները նշում են, որ այն սենատորները, որոնք դիմել էին Չակ Հեյգելին բաց նամակով՝ պահանջելով հրաժարվել գնման գործարքից, հնարավոր է, որ նյութական շահագրգռվածություն ունեն գործարքը ձախողելու հարցում: Հայտնի է, որ նրանք իրենց մասնաբաժինն էին ստանում ԱՄՆ պաշտպանության ոլորտի հսկաներից՝ Sikorsky Aircraft Corporation, Lockheed Martin, Raytheon, Northrop Grumman և այլ ընկերություններից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |