Նասրալա. «Հեզբոլլահը» Սիրիայում կմնա որքան անհրաժեշտ է

Նասրալա. «Հեզբոլլահը» Սիրիայում կմնա որքան անհրաժեշտ է

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից կռվող շիաների խմբավորումները Սիրիայում կմնան այնքան, որքան հարկավոր է: Այդ մասին հայտարարել է «Հեզբոլլահ» խմբակցության առաջնորդ շեյխ Հասան Նասրալան, հայտնում է Reuters գործակալությունը:

Նասրալան հայտարարել է այդ մասին Լիբանանում տասնյակ հազարավոր շիաների առջև՝ ելույթ ունենալով Աշուրայի արարողության ժամանակ Հարավային Բեյրութում:

«Հեզբոլլահ» խմբակցությունը, որ բառացի նշանակում է «Աստուծո կուսակցություն», շիա իսլամիստական կուսակցություն և կազմակերպություն է Լիբանանում: Հեզբոլլահն ստեղծվել է 1982 թվականին որպես ռազմական կազմակերպություն, ի պատասխան Լիբանանի ներխուժած Իսրայելի, նպատակ ունենալով Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ դիմադրելու Իսրայելին: Հեզբոլլահի 1985-ի մանիֆեստը նշում է երեք հիմնական նպատակներ՝ Լիբանանում վերջ տալ գաղութաբնակությանը, արդարություն հաստատել Ֆալանժ կուսակցության ոճրագործ անդամների նկատմամբ և Լիբանանում հաստատել իսլամական վարչակարգ:

Հեզբոլլահը ֆինանսական օգնություն ստանում է Իրանից, Սիրիայից և նվիրատվություններ լիբանանցիներից և այլ շիաներից։ Աշուրան շիաների մոտ իմամ Հուսեյնի հիշատակության օրն է, որը նահատակվել է 680 թվականին Քերբելում:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---