Սիրիայում մոտ 500 թուրք իսլամիստ է կռվում27 նոյեմբերի 2013 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը զեկույց է հրապարակել, որտեղ ասվում է, որ Սիրիայում գործող «Ալ Քայիդայի» հետ կապված «Ալ Նուսրիի ճակատի» շարքերում նախագահ Ասադի դեմ կռվում են Թուրքիայի 500 քաղաքացիներ: Ինչպես գրում է Today’s Zaman-ը, նրանցից ոմանք նախապատրաստում են անցել Աֆղանստանի ու Պակիստանի ահաբեկչական ճամբարներում: Զեկույցը հիմնված է ազգային հետախուզության (MİT) ու ժանդարմերիայի տվյալների վրա: Ասվում է նաև, որ կառավարական զորքերի դեմ մարտերում Սիրիայում 13 թուրք իսլամիստ է զոհվել: Նշվում է նաև, որ 75 թուրք քաղաքացիներ, որոնց անունները չեն նշվում, նույնպես սպանվել են Սիրիայում: Ըստ MİT տվյալների, շուրջ 3000 վարձկաններ են Սիրիա ներթափանցել Թուրքիայի տարածքով: Վարձկանների թվում կան Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի ու Պակիստանի քաղաքացիներ: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Իսլամիստական խմբավորումները ձգտում են շարիաթի օրենքներով ապրող պետություն ստեղծել: Photo: Reuters Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |