Սիրիայի ընդդիմությունը կմասնակցի Ժնևի խորհրդաժողովին![]() 28 նոյեմբերի 2013 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմությունը ներկայացնող Սիրիայի ազգային խորհուրդը կմասնակցի Ժնևի խորհրդաժողովին՝ նվիրված սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանը, հայտնել է խորհրդի նախագահ Ահմադ Ջաբրան Reuters-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ ընդդիմությունը բանակցությունները համարում է «քայլ դեպի իշխանափոխություն ու անցում ժողովրդավարությանը»: Ըստ Ջաբրայի, «Սիրիայի փլուզման համար պատասխանատու մարդը չի կարող գլխավորել նրա վերականգնման գործընթացը»: Ընդդիմությունը դեմ է արտահայտվել խորհրդաժողովին Իրանի մասնակցության հեռանկարին, հայտնում է ՌԲԿ-ն: Նոյեմբերի 25-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց, որ Սիրիայի գծով «Ժնև-2» խաղաղ խորհրդաժողովը կկայանա 2014 թ. հունվարի 22-ին: Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին կոչ արեց Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանը դադարեցնել կրակը, չսպասելով խորհրդաժողովի մեկնարկին: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 120 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: «Ալ Քայիդայի» հետ կապված խմբավորումների մի մասը փորձում է շարիաթի կանոններ հաստատել վերահսկվող տարածքներում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |