Դեկտեմբերի 1-ից Թուրքիան երեք տարով ընդգրկվել է G20 «եռյակում»

Դեկտեմբերի 1-ից Թուրքիան երեք տարով ընդգրկվել է G20 «եռյակում»

PanARMENIAN.Net - Թուրքիան ընդգրկվել է G20 երկրների «եռյակում»: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Ալի Բաբաջանը: «Դեկտեմբերի 1-ից Թուրքիան երեք տարով կընդգրկվի G20 «եռյակում», որը համարվում է կազմակերպության այսպես կոչված կառավարող մեխանիզմը: Նա պարզաբանել է, որ «եռյակը», որը կազմված է «քսանյակի» նախորդ, ներկա և ապագա նախագահներից, կարևոր դերակատարություն ունի նիստերի օրակարգի մշակման մեջ և ապահովում է կառույցի անընդմեջ գործունեությունը: 2015 թվականին G20 երկրների ղեկավարների գագաթաժողովը կանցնի Թուրքիայում»:

Նշելով, որ նախագահությունը G20-ում և անդամակցությունը «եռյակում» հնարավորություն է տալիս Թուրքիային որոշելու գլոբալ տնտեսության օրակարգը, Բաբաջանը հայտարարել է. «Նախագահությունը G20-ում հնարավորություն է տալիս առավել արդյունավետ ներկայացնել միջազգային ասպարեզում մեր երկրում տեղի ունեցած արմատական բարեփոխումները», հայտնում է trtrussian-ը:

G20-ը՝ Քսանի խումբ-ը 20 տնտեսություն (19 ազգային տնտեսություն և ԵՄ) ներկայացնող ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների միջազգային խորհրդաժողովի ձևաչափ է։ G20-ի հանդիպումներին սովորաբար ներկա են գտնվում Միջազգային արժութային հիմանդրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։

Ընդհանուր առմամբ, G20-ը իրենից ներկայացնում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 %-ը, համաշխարհային առևտրի 80 %-ը և Երկրի բնակչության երկու երրորդը։

Հանդիսանում է համագործակցության և խորհրդակցության ֆորում միջազգային ֆինանսական համակարգի հարցերի գծով։ Մինչ 2008 թ. խումբը չեր անցկացնում գագաթնաժողովներ ամենաբարձր մակարդակով, նրա գործունեության հիմնական ձևը ամենամյա հանդիպումներն էին ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի նախագահների մակարդակով։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---