Վախճանվել է լեգենդար «Լոուրենս Արաբացին»՝ Փիթեր Օ’ Թուլը

Վախճանվել է լեգենդար «Լոուրենս Արաբացին»՝ Փիթեր Օ’ Թուլը

PanARMENIAN.Net - Լոնդոնում 82 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է լեգենդար բրիտանացի դերասան Փիթեր Օ’ Թուլը: Դերասանը մահացել է հիվանդանոցներից մեկում, հայտնում է The Guardian-ը:

Նա ժամանակին ընդգրկվել է համաշխարհային կինոյի XX դարի ամենագեղեցիկ դերասանների ցանկում: Հոլիվուդը շատ արագ նվաճած բրիտանացուն ճանաչում բերեցին պատմական ֆիլմերում ռոմանտիկ հերոսների դերերը: Մասնավորապես, նրան մեծ ճանաչում բերեց 1962-ին Լոուրենս Արաբացու` նույնանուն ֆիլմում դերակատարումը:

Նա խաղացել է «Ինչպես գողանալ միլիոն», «Առյուծը ձմռանը»,«Կալիգուլա»,«Վերջին կայսրը»,«Տրոյա» ֆիլմերում: Տղամարդ դերասանների շարքում Փիթեր Օ’ Թուլը բոլորից շատ է «Օսկարի» ներկայացվել` 8 անգամ, սակայն այդպես էլ չի արժանացել մրցանակին՝ զիջելով Մառլոն Բրանդոյին, Ռոբերտ դը Նիրոյին, Գրեգորի Պեկին: Չորս անգամ դերասանն արժանացել է «Ոսկե գլոբուսի»: 2003-ին Ամերիկյան կինոակադեմիան, վերջապես շնորհեց նրան պատվավոր «Օսկար»` կինոյի զարգացման գործում ներդրման համար, «մի մարդու, որի վառ տաղանդը պարգևեց կինոյին ամենաականավոր անձանցից մեկին»:

1990-2000 թթ. նա շարունակում էր նկարահանվել պատմական կինոնկարներում: 1991-ին փայլուն խաղաց «Թագավոր Ռալֆ» ֆիլմում, իսկ 2000-ին Բրեդ Փիթի հետ նկարահանվեց «Տրոյա» ֆիլմում, «Թյուդորները» սերիալում և BBC-ի «Կազանովա» երեք սերիայից բաղկացած ֆիլմում, որտեղ կատարեց հայտնի լովելասի դերը մեծ հասակում: 2012-ին դերասանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---