Կուբանի Սլավյանսկում կկազմակերպվի կլոր սեղան Հայոց ցեղասպանության թեմայով17 ապրիլի 2006 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Կուբանի Սլավյանսկում կկազմակերպվի կլոր սեղան Հայոց ցեղասպանության թեմայով, որը տեղի կունենա ապրիլի 19-ին Պետական սլավոնական մանկավարժական ինստիտուտում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Կլոր սեղանի ընթացքում, որին կմասնակցեն քաղաքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները, կքննարկվեն հետեւյալ հարցերը` Հայոց ցեղասպանությունը որպես հանցագործություն մարդկայնության եւ մարդկության դեմ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ Թուրքիայի իրավական պատասխանատվությունը, այդ հանցագործության պաշտոնական ճանաչումը եւ դատապարտումը Թուրքիայի կողմից, Պանթուրքիզմի գաղափարախոսությունը որպես իրական սպառնալիք Եվրոպային եւ աշխարհին, Հայոց ցեղասպանության հետեւանքների արդարացի հատուցման ուղիները, Հայ դատը միջազգային իրավունքի հիման վրա: Միջոցառման մասնակիցների համար կցուցադրվի «Ես մեղադրում եմ» ֆիլմը, որը պատրաստվել էի «Երկիր-մեդիա» հեռուստաընկերությունում Հայոց ցեղասպանության 90-ամյակի տարելիցի կապակցությամբ: Կլոր սեղանի արդյունքում նախատեսվում է ընդունել բանաձեւ: Կլոր սեղանի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն են հղել Ռուսաստանի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ, մասնավորապես, ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Շիշկարյովը («Միասնական Ռուսաստան» խմբակցություն):![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |