Էրդողան. Ոստիկանությունը «կեղտոտ գործողություններ» է ձեռնարկում կառավարության դեմ

Էրդողան. Ոստիկանությունը «կեղտոտ գործողություններ» է ձեռնարկում կառավարության դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոստիկանության հակակոռուպցիոն գործողություններն անվանել է «կեղտոտ գործողություններ» իր գլխավորած կառավարության դեմ, հայտնում է BBC-ին:

Դեկտեմբերի 17-ին ձերբակալվել են շուրջ 50 բարձրաստիճան պաշտոնյաներ ու նրանց հարազատները, մասնավորապես, ներքին գործերի, էկոնոմիկայի ու շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարների որդիները: Այնուհետև կառավարությունը պաշտոններից ազատել է մի քանի ոստիկանապետերի՝ մեղադրելով նրանց պաշտոնը չարաշահելու մեջ:

Խուզարկություններ են կատարվել Halq պետբանկի գրասենյակներում, ձերբակալվել է բանկի գլխավոր տնօրենի կինը: Պաշտոնանկ են արվել հինգ դեպարտամենտների պետեր:

Ըստ ԱԶԿ անդամ, պատգամավոր Շամիլ Թայարի, սկանդալային ձերբակալություններն ու լարվածությունն երկրում հրահրում են օտարերկրյա հատուկ ծառայությունները: «Աշխարհում գործընթացներ են ընթանում, որոնց համատեքստում որոշ արտաքին ուժերին շահավետ չէ Թուրքիայի նոր դերը: Այն մարդկանց նպատակը, որոնք երազում են առանց Էրդողանի Թուրքիայի մասին, ԱԶԿ պարտությունն է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 2014 թվականին»,-ասել է նա: Արդարության և զարգացման կուսակցությունը Թուրքիայի իշխող կուսակցությունն է 2002 թվականից: Կուսակցությունը ներկայանում է որպես չափավոր պահպանողական կուսակցություն, որը կողմնորոշվում է արևմտյան արժեքների վրա, շուկայական հարաբերությունների ու ԵՄ-ին անդամակցելուն:

ԱԶԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի օգոստոսի 14-ին Թուրքիայում արգելված իսլամիստական Առաքինության կուսակցության չափավոր պահպանողական թևի նախկին անդամների կողմից: ԱԶԿ կառավարման ընթացքում Թուրքիան տնտեսական աճ է գրանցել և հաղթել է բազմամյա հիպերգնաճը: The Economist-ը ԱԶԿ կառավարումը համարել է ամենահաջողը վերջին հիսուն տարում:

2005 թ. հունվարին ԱԶԿ-ն ստացավ դիտորդի կարգավիճակ Եվրոպական ժողովրդական կուսակցությունում, որը Եվրամիության խոշորագույն կուսակցությունն է: Այդ կարգավիճակը կարող է փոխվել անդամակցության կարգավիճակով, եթե Թուրքիան դառնա ԵՄ անդամ:

ԱԶԿ-ին հաճախ են մեղադրում իսլամիզմի և Աթաթուրքի հիմնադրած աշխարհիկ պետության սկզբունքներից հեռանալու համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---