Ռոուհանի. Իրանը ուզում է բարելավել ԱՄՆ հետ հարաբերություններն

Ռոուհանի. Իրանը ուզում է բարելավել ԱՄՆ հետ հարաբերություններն

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սյունյակ է գրել գերմանական Süddeutsche Zeitung թերթում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ռոուհանին գրել է, որ իր երկիրը ցանկանում է բարելավել երկկողմ հարաբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև այլ երկրների հետ:

Ըստ նրա, Իրանը մտադիր է հանել լարվածությունը հարաբերություններում, որը պահպանվում է վերջին տարիներին: Այնուամենայնիվ, Իրանի նախագահը հայտարարում է, որ անհնար է մոռանալ այն ամենն, ինչ կատարվել է վերջին 60 տարիներին, միաժամանակ կոչ անելով կողմնորոշվել ապագային:

«Իրանը պատրաստ չէ հրաժարվել խաղաղ ատոմի մշակման իր իրավունքից, սակայն երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծել»,-ասել է Իրանի նախագահը:

Դիվանագիտական հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև խզվեցին 1979 թվականին իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո, երբ պատանդ վերցվեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: ԱՄՆ դեսպանատան 52 աշխատակիցներն ազատ արձակվեցին 444 օր անց 1981 թվականին: Պատանդներն ազատ արձակվեցին Ալժիրի կառավարության միջնորդությամբ Ռոնալդ Ռեյգանի պաշտոնավարման ստանձնման օրը: ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնում է Պակիստանի կառավարությունը:

2013 թ. հունիսին ընտրված Հասան Ռոուհանին առավել զուսպ է ԱՄՆ ու Իսրայելի մասին իր հայտարարություններում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---