Եգիպտոսի նախկին վարչապետը ձերբակալվել է Սուդան փախչելիս

Եգիպտոսի նախկին վարչապետը ձերբակալվել է Սուդան փախչելիս

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին վարչապետ Հիշամ Քանդիլին, որը զբաղեցնում էր կառավարության ղեկավարի պաշտոնը իսլամիստ նախագահ Մոհամմեդ Մուրսիի օրոք:

Ինչպես հայտնել է Եգիպտոսի ՆԳՆ-ն, Քանդիլին ձերբակալել են լեռնային շրջանում մաքսանենգների մի խմբի կազմում, որը փորձում էր Սուդան անցնել, հայտնում է ՌԲԿ-ն:

Քանդիլը, դեռ վարչապետի պաշտոնում, դատապարտվեց 1 տարվա ազատազրկման դատարանի որոշումը ընկերության ազգայնացման մասին չկատարելու համար:

Կահիրեի Վերաքննիչ դատարանը հաստատեց դատավճիռը 2013 թ. սեպտեմբերին՝ երկու ամիս անց ռազմական հեղաշրջումից, որն ավարտվեց Մուրսիի պաշտոնանկությամբ:

Քանդիլը ներկայացնում էր Մուրսիի կողմնակից խմբերի դաշինքը ԵՄ-ից միջնորդների հետ հանդիպմանը, որոնք փորձում էին համոզել ռազմական կառավարությանը, որ անհրաժեշտ է սկսել իշխանության փոխանցումը, ներառյալ բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում «Մահմեդական եղբայրներին»: Երբ ռազմական կառավարությունը սկսեց ճնշել «Մահմեդական եղբայրներին», Քանդիլը գերադասեց մնալ ստվերում:

Քանդիլը ղեկավարել է կառավարությունը 2012 թ. օգոստոսին, դառնալով Եգիպտոսի ամենաերիտասարդ վարչապետը 1945 թ. ի վեր: Նա «Մահմեդական եղբայրների» անդամ չէ, սակայն հայտնի է որպես հավատացյալ մարդ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---