Բաղդադում Սբ Ծննդյան տոնակատարության ժամանակ 12 քրիստոնյա է զոհվել

Բաղդադում Սբ Ծննդյան տոնակատարության ժամանակ 12 քրիստոնյա է զոհվել

PanARMENIAN.Net - Պայթուցիկով ավտոմեքենան պայթել է Բաղդադում եկեղեցու հարևանությամբ, որտեղ քրիստոնյաները Սուրբ Ծննդյան արարողությունն էին կատարում: Ահաբեկչության հետևանքով 12 մարդ է զոհվել, հայտնում է BBC News-ը: Սարքը գործի է դրվել Դուրա թաղամասում, որտեղ գտնվում է քրիստոնեական եկեղեցին: Ըստ ոստիկանության տվյալների, 28 մարդ է վիրավորվել, հիմնականում քրիստոնյաներ:

Քրիստոնյաները կազմում են Իրաքի 24-միլիոնանոց բնակչության 3 տոկոսը: Նրանց թիվը կարող է հասնել մոտ 1 միլիոնի: Սադդամ Հուսեյնի պաշտոնանկությունից ու իսլամիստ ծայրահեղականների ակտիվացման պատճառով շատերը հեռացան երկրից: Ամենախոշորն Իրաքում Քաղքեդոնական կաթոլիկ եկեղեցին է, որը կազմավորվել է 1551 թվականին Հռոմի և Արևելքի Ասորական եկեղեցու եպիսկոպոսների միջև համաձայնության արդյունքում: Ազգային պատկանելության առումով քաղկեդոնացիներն արաբականացված ասորիներն են: Իրաքի իշխանությունները ճանաչում են ևս երեք քրիստոնեական եկեղեցիներ՝ Սիրիական կաթոլիկ եկեղեցին, Սիրիական ուղղափառ եկեղեցին և Հայ Առաքելական եկեղեցին: Իրաքի երբեմնի 50-հազարանոց հայ համայնքից այժմ մնացել է մոտ 15 հազարը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---