Աբաշիձեն ու Կարասինը կհանդիպեն Օլիմպիադայից հետո![]() 10 հունվարի 2014 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի ՌԴ գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ փոխնախարար և պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպմանը, որը նախանշված է փետրվարի ավարտին, կքննարկվեն առևտրատնտեսական հարաբերությունները, տրանսպորտային հաղորդակցություններին, հումանիտար և մշակութային կապերին ու մուտքի արտոնագրերի ռեժիմին առնչվող հարցեր: Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Ըստ նրա, նա լսել է ռուսական կողմի դիրքորոշումն այն մասին, թե ինչ է ենթադրվում վիզաների ռեժիմի պարզեցման տակ: «Մենք վաղուց արդեն հրաժարվել ենք վիզաներից: Եթե ռուսական կողմը նմանատիպ քայլի գնա կամ զգալիորեն պարզեցնի մուտքի արտոնագրերի ռեժիմը, մենք դա միայն կողջունենք: Որոշումը նրանցն է: Դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանն ու մշակութային կապերի զարգացմանը մարդկանց միջև»,-հայտարարել է Աբաշիձեն: Ըստ Վրաստանի վարչապետի ՌԴ գծով հատուկ ներկայացուցչի, նրա հանդիպումը Գրրգորի Կարասինի հետ տեղի կունենա Սոչիի Օլիմպիական խաղերից հետո: Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ Սոչիի Օլիմպիադան կանցնի հանգիստ պայմաններում առանց որոևէ պատահարիների ու միջադեպերի, հայտնում է »Գրուզիա օնլայնը»: Ռուսաստանը 2008 թ. օգոստոսին Ցխինվալի դեմ ռազմական ագրեսիայից հետո ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Ի պատասխան Թբիլիսին խզեց հարաբերությունները Մոսկվայի հետ և երկու ինքնահռչակ հանրապետությունները հայտարարեց գրավյալ տարածքներ: Իվանիշվիլիի իշխանության գալուն պես Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններ սկսվեցին հարաբերությունների կարգավորման մասին: Վրացական կողմը ներկայացնում է Իվանիշվիլիի հատուկ ներկայացուցիչ, Մոսվկայում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն, ռուսականը՝ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Ռուսական շուկա են արդեն վերադարձել «Բորժոմի» հանքային ջուրն ու վրացական գինին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |