Փարիզում մեկնարկում է «Սիրիայի բարեկամների» հանդիպումը

Փարիզում մեկնարկում է «Սիրիայի բարեկամների» հանդիպումը

PanARMENIAN.Net - Փարիզ է մեկնել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, որտեղ կայանալու է «Սիրիայի բարեկամների»՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, ԱՄԷ-ի, Հորդանանի և Եգիպտոսի, ներկայացուցիչների հանդիպումը: Այս երկրները ակտիվ դերակատարություն ունեն սիրիական ճգնաժամի հանգուցալուծման գործում, որը սպառնում է, առաջին հերթին, տարածաշրջանի երկրներին, հայտնում է trtrussian-ը:

Հունվարի 12-ին տեղի կունենա վերոնշյալ խմբի անդամ 11 երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: Հանդիպման շրջանակներում տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը: «Սիրիայի բարեկամներ» խումբը երկրների միջազգային դիվանագիտական խումբ է, որի անդամները պարբերաբար հանդիպում են քննարկելու համար իրավիճակը Սիրիայում ՄԱԿ ԱԽ շրջանակներից դուրս: Խումբը ստեղծվեց որպես պատասխան Ռուսաստանի և Չինաստանի ԱԽ բանաձևի վետոյին, որով Սիրիան դատապարտվում էր: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Սիրիայի բարեկամներ» խումբը ԱՄՆ-ն է կազմակերպել:

Այժմ «Սիրիայի բարեկամների» մշտական անդամ են Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Հորդանանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, ԱՄԷ-ն, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---