Պան Գի Մունը հուսով է, որ 2014-ին կհաջողվի անվտանգ աշխարհի հիմքերը դնել

Պան Գի Մունը հուսով է, որ 2014-ին կհաջողվի անվտանգ աշխարհի հիմքերը դնել

PanARMENIAN.Net - Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի տարում միջազգային հանրությունը կբազմապատկի հավաքական դիվանագիտական ջանքերը: Չնայած ճգնաժամերին ու դժվարություններին, 2014 թվականը կարող է հնարավորություն տալ կառուցելու անվտանգ, արդար ու բարգավաճ աշխարհ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այս տարվա իր առաջին մամլո ասուլիսում:

Ըստ ՄԱԿ ռադիոյի, գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ 2014 թվականին ՄԱԿ-ն ու Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը կավարտեն սիրիական քիմիական նյութերի ու ծրագրերի ոչնչացման աշխատանքը, անկախ բարդություններից ու վտանգավոր իրավիճակից այդ երկրում: «Քիմիական գրոհները, որ անցյալ տարի տեղի ունեցան Սիրիայում, հիշեցրին Առաջին աշխարհամարտի տարիներին Ֆլանդրիայի դաշտերում տիրող սարսափը,-ասել է նա:-Այդ անիմաստ հակամարտությունը ստիպեց մարդկությանը համընդհանուր առաջընթացի արդյունավետ գործիք փնտրել: Հեցն այդ ձգտումը տասնամյակներ անց վերածվեց ՄԱԿ-ի ստեղծմանը», հայտնում է 1news.az-ը:

Պան Գի Մունը նաև հայտարարեց, որ Սիրիայում, վերջին տվյալնելով, 100 հազարից ավելի մարդ է զոհվել, հարյուր հազարավորները վիրավորվել են: Սիրիայի միլիոնավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները:

Կազմակերպությունը մտադիր է նորացնել Սիրիայում արյունահեղ հակամարտության զոհերի քանակի մասին տվյալները: Պան Գի Մունը նշել է, որ շատ դժվար է հաշվարկներ կատարելը, քանի որ տեղեկատվության հուսալի աղբյուրները մատչելի չեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ ՄԱԿ Գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՄԱԿ-ը կդադարեցնի Սիրիայում սպանվածների հաշվառումն անբավարար տեղեկատվության պատճառով: ՄԱԿ-ի համար հրատապ այլ հարցերի թվում Պան Գի Մունը նշեց իրավիճակը Հարավային Սուդանում ու Հարավաֆրիկյան Հանրապետությունում, կլիմայի փոփոխությունները, հումանիտար օգնությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, աջակցությունն Աֆղանստանին, աջակցությունը պաղեստինա-իսրայելյան կարգավորմանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---