Սիրիայում սպանվել է Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի![]() 16 հունվարի 2014 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում սպանվել է Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին են հայտնում ապստամբներին պատկանող կայքերը: Ինչպես հայտնի է դարձել, «Ալ Նուսրա ճակատ» խմբավորման շարքերում Բաշար Ասադի դեմ կռվող «Աբու Զար Ազերի» մականունով ադրբեջանցին սպանվել է հունվարի 14-ին կառավարական ուժերի կողմից Համա գավառում: Սպանվածի իսկական անունը չի հրապարակվում: Սիրիայում իրավիճակի սրումից հետո մի խումբ ադրբեջանցի քաղաքացիներ մեկնեցին այնտեղ և մասնակցում են մարտերին տարբեր խմբերի կազմում: Հակամարտության ընթացքում Սիրիայում ընդհանուր առմամբ մոտ 100 ադրբեջանցի է զոհվել: Նրանց բազմաթիվ լուսանկարներն ապստամբները զետեղում են սոցիալական կայքերում: Ըստ տարբեր տվյալների, Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Ասադի դեմ մոտ 250 ադրբեջանցի է կռվում: Պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 100 ադրբեջանցի: Անցյալ տարվա մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես եկան հերթական տեսաուղերձով՝ կոչ անելով հայրենակիցներին «ջիհադ անել Սիրիայում»: 2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, չորս միլիոն մարդ տեղահանված անձինք են: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Իսլամիստական խմբավորումների նպատակն է շարիաթի օրենքներով պետության ստեղծումը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |