Իսլամիստներն ահաբեկչական հարձակումներով են սպառնում Սոչիի Օլիմպիադայի ժամանակ

Իսլամիստներն ահաբեկչական հարձակումներով են սպառնում Սոչիի Օլիմպիադայի ժամանակ

PanARMENIAN.Net - Իսլամիստ գրոհայինների խմբավորումն ինտերնետում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ ստանձնել է դեկտեմբերին Վոլգոգրադում կազմակերպված երկու մահապարտ ահաբեկիչների հարձակումների պատասխանատվությունը, որին զոհ գնաց առնվազն 34 մարդ: Բացի այդ, իսլամիստները սպառնում են հարձակումներ կազմակերպել Սոչիում Ձմեռային օլիմպիադայի օրերին, հայտնում է VOA News-ը:

Տեսանյութում, որը կարելի է գնահատել որպես զգուշացում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, մի տղամարդ ռուսերենով ասում է. «Եթե անցկացնեք Օլիմպիադան, ապա նվեր կստանաք՝ դուք և բոլոր այն զբոսաշրջիկները, որ կհավաքվեն այդտեղ: Դա ամեն օր աշխարհում հեղվող մահմեդականների արյան պատասխանը կլինի, լինի դա Աֆղանստանում, Սոմալիում, թե Սիրիայում՝ ամբողջ աշխարհում: Դա կլինի մեր վրեժը»:

Տեսաուղերձում ասվում է, որ երկու մարդ Սուլեյման և Աբդուռահման անուններով Վոլգոգրադում «Վիլայաթ Դաղստան» խմբավորման անունից պայթյուններ են կազմակերպել, որը կապված է իրաքյան «Անսար ալ Սուննա» խմբավորման հետ:

Դաղստանը Հյուսիսային Կովկասի մասն է, գրոհայիններն այնտեղ իսլամական պետություն ստեղծելու համար են պայքարում: Գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը նրանցկոչ է արել հարձակվել Սոչիում Օլիմպիական խաղերի ժամանակ:

Անցած շաբաթ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Դոկու Ումարովը սպանվել է: Ըստ փորձագետների, Կադիրովն արդեն ութերորդ անգամ է «թաղում» Ումարովին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---