Մինչեւ տարեվերջ «Գազպրոմը» կորոշի Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը իր մասնակցության հարցը22 ապրիլի 2006 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ «Գազպրոմը» կորոշի Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը իր մասնակցության հարցը: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ կա միայն համաձայնություն ընկերության եւ Հայաստանի էներգետիկայի նախարարության միջեւ, սակայն այն կրում է շրջանակային բնույթ եւ չի անդրադառնում մանրամասներին: Ռյազանովը տեղեկացրեց, որ այդ հարցով զբաղվում է աշխատանքային խումբը, որին մեկ տարի կպահանջվի բոլոր մանրամասները պարզելու եւ կոնկրետ հարցերը լուծելու համար: Մասնավորապես, ըստ Ռյազանովի, աշխատանքային խումբը կքննարկի այն էներգետիկ օբյեկտների ցանկի հետ կապված հարցերը, որոնք հեռանկարում կընդգրկվեն այդ նախագծում, ինչպես նաեւ գազի վերամշակման ոլորտի հետ կապված հարցեր: Ըստ Ա.Ռյազանովի, կա «ԱրմՌոսգազպրոմ» համատեղ ձեռնարկության կանոնադրական կապիտալի հարցը»: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը «Գազպրոմի» մասնակցության համար կպահանջվի նաեւ միջկառավարական պայմանագիր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |