Լևոն Արոնյանը՝ Վեյկ ան Զեեի մրցաշարի քառակի հաղթող27 հունվարի 2014 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդական Վեյկ ան Զեեում ավարտվել է «Տատա Սթիլ» գլխավոր շախմատային մրցաշարը, որտեղ առաջին տեղը զբաղեցրել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նախավերջին տուրում առավելության հասնելով կուբացի Լեյնիեր Դոմինգես Պերեսի նկատմամբ, Արոնյանը վերջին տուրից առաջ արդեն ապահովել էր իր հաղթանակը, ու չնայած վերջին տուրում պարտվեց նիդերլանդցի Լյուք Վան Վելին, մրցաշարում հաղթող ճանաչվեց։ Մրցաշարին մասնակցում էր 12 գրոսմայստեր աշխարհի 11 երկրից։ Արծաթը ստացավ հոլանդացի Անիշ Գիրին, բրոնզը՝ ռուս Սերգեյ Կարյակինը: Արոնյանը Վեյկ ան Զեեում հաղթել էր նաև 2007-ին, 2008-ին ու 2012-ին: Նախորդ տարի նա մրցաշարն ավարտել էր երկրորդ տեղում՝ զիջելով ՖԻԴԵ-ի առաջատար Մագնուս Կարլսենին։ Լևոն Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարն է, 2005-ին աշխարհի գավաթակիրը,ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակիհաղթող, Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ հաղթել է շախմատի համաշխարհային օլիմպիադաներում,2011-ին՝ աշխարհի թիմային առաջնությունում։2014-ի հունվարի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է (2812)։ «Տատա Սթիլ» շախմատային մրցաշարն ամենահներից է, 1937-ից անցկացվում է ամեն տարի (բացառությամբ 1945 -ը)։ Մինչև 1967-ն անցել է նիդերլանդական Բեվերվեյքում, 1968-ից տեղափոխվել Վեյկ ան Զեե։ Մրցաշարը միջազգային կարգավիճակ ստացել է 1946-ին։ Դրանում հաղթանակել են այնպիսի գրոսմայստերներ, ինչպիսիք են Մայքս Էյվեն (1940, 1942, 1952, 1958), Սավելի Տարտաքովերը (1949), Գիդեոն Շտալբերգը (1956)։ Բայց այն հայտնի դարձավ 1960-ից հետո, երբ դրան սկսեցին մասնակցել ԽՍՀՄ շախմատիստները՝ հենց 1960-ին Բենթ Լարսենի հետ առաջին տեղը կիսեց հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը։ Photo: France Peeters Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |