Ադրբեջանում փորձում են բացատրել զանգվածային ինքնասպանությունների պատճառները

Ադրբեջանում փորձում են բացատրել զանգվածային ինքնասպանությունների պատճառները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին քաղաքացիների ինքնահրկիզման դեպքերի պատասխանատու է համարում իշխանություններին:

Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 25-ից մինչ օրս Ադրբեջանում ինքնահրկիզման 5 դեպք է գրանցվել:

«Այսօր Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի՝ Մալեյկա Բայրամլին ինքնահրկիզվել է քաղաքի կենտրոնում: Արդեն ամենօրյա են դարձել ինքնահրկիզումների մասին հաղորդագրությունները: Ղարաբաղի վետերանների մարմինները համակող բոցը կարծես ուզում է դուրս գալ էկրանի սահմաններից»,- ֆեյսբուքյան իրէջում գրել էՀասանլին:

1993-ին ծնվածՄալեյկա Ինթիազիմ ղըզի Բայրամլին հունվարի 30-ին ինքնահրկիզվել է Բաքվի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի մոտ: Աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ Հասանլիի, «մարդիկ, որոնք արդարություն չեն գտնում երկրում, դատարանում, ոստիկանությունում, դատախազությունում, միակ ելքը համարում են ինքնահրկիզումը»:

«Դա սարսափելի ողբերգություն է: Եթե այդպես գնա, ապա կրակը կպատի ամբողջ երկիրը: Թող ոչ ոք չհամարի, որ հեռու է կրակի այդ ալիքից: Կոռումպացված քրեական քաղաքականության ծխով է պատված ամբողջ երկիրը, կրակն արդեն երկինք է հասնում: Հավանաբար, Իլհամ Ալիևն անտարբեր կմնա, կկրկնի «աննախադեպ զարգացման» մասին իր հեքիաթները, մինչև որ բոցը հասնի նախագահի նստավայր: Այրվում է կառավարության քաղաքականությունը, որը ժողովրդից լիազորություններ չի ստացել, յուրացրել է իշխանությունն ու պատասխանատվություն չի կրում ժողովրդի առջև, հիմա արդեն մարդկային հոտ ունեցող ծուխը պատում է ամեն ինչ: Ադրբեջանի քաղաքացու մասնաբաժինն ադրբեջանական նավթից մի շիշ բենզինն է»,- գրել է Հասանլին, հայտնում է Contact.az-ը:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրությունը: Սակայն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, 2014-ի հունվարին Ադրբեջանում առնվազն 32 մարդ է ինքնասպան եղել: Ինքնասպանության 4 դեպք է գրանցվել մինչև 18 տարեկան երեխաների շրջանում և 4 դեպք բանակում: Միայն մեկ ամսում ադրբեջանցիպաշտոնյաների կողմից կաշառքներ շորթելու պատճառովինքնահրկիզվել են ղարաբաղյան պատերազմի մասնակից հաշմանդամներ:

Ինչպես «Օբյեկտիվ TV»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ժնևի ճգնաժամային կենտրոնի ադրբեջանական գրասենյակի հոգեբան Ազադ Իսիզադեն, 2014-ի հունվարին Ադրբեջանում ինքնասպանությունների իսկական «համաճարակ է» սկսվել: Պատճառն ապագայի, հանրության հանդեպ անվստահությունն է: Ըստ նրա, պատճառները տարբերվում են ըստ տարիքային խմբերի: Դեռահասները մաքսիմալիստներ են, նրանց մոտ ամեն ինչ կամ սև է, կամ սպիտակ: Նույնիսկ փոքր անհաջողությունը կարող է ինքնասպանության պատճառ դառնալ: Նախակենսաթոշակային տարիքի մարդիկ կարող են հուսալքվել՝ զրկվելով աշխատանքից ու եկամուտից»:

Հոգեբանը նշել է, որ ամեն տարի Ադրբեջանում բուհերում ընդունելության քննություններում անհաջողությունների դեպքում ինքնասպանություններ են լինում, ինչը ողբերգության է վերածվում: Նա ասել է, որ Ադրբեջանում երիտասարդներին չեն նախապատրաստում բանակին: Կյանքի պայմանների կտրուկ փոփոխությունը ստիպում է ելքի ուղիներ որոնել, որոնք ոմանք չեն կարողանում գտնել:

Ըստ նրա, ինքնասպանությունների աճը պայմանավորված է նաև հանրության շրջանում ագրեսիայի աճով: «Աճում է ագրեսիան: Ընտանիքում, փողոցում չենք կարողանում հանգիստ խոսել միմյանց հետ, բոլորս նյարդային ենք: Թույլ մարդիկ, որոնք չգիտեն պայքարել, ագրեսիան իրենք իրենց դեմ են ուղղում, ինչն էլ ինքնասպանության պատճառ է դառնում»,- ասել է հոգեբանը:

Իսազադեն նշել է, որ երբ մարդը չի կարողանում ելք գտնել, նա ինքնասպանության է գնում: Եթե հանրությունը, պետությունը չի լսում մարդուն, նա ինքնասպանության է դիմում՝ այդպիսով ուշադրություն հրավիրելով իր անձի վրա:

«Ամենասարսափելին այն է, որ ինքնասպանություններն աճի միտում ունեն, դա պետք է ստիպի մտածել բոլորին»,- ասել է Ազադ Իսազադեն, գրում է Panorama.am-ը:

Photo: Reuters
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---