Ուկրաինայի նախագահը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների

Ուկրաինայի նախագահը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է գնալ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների, եթե դա երկրում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու միակ ժողովրդավարական միջոցն է: Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն ICTV հեռուստաալիքի եթերում: «Նախագահն ասել է, որ եթե մենք՝ քաղաքական գործիչներս չկարողանանք պայմանավորվել, ապա իրավիճակը հանգուցալուծելու միակ ժողովրդավարական միջոցն արտահերթ ընտրություններն են»,-հայտարարել է Միրոշնիչենկոն՝ նշելով, որ խոսքը սահմանադրական փոփոխությունների մասին է, խորհրդարանի ու նախագահի ընտրությունների:

Ըստ նրա, ուժային սցենարը չի քննարկվում, նաև խոսք չկա արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին: «Նախագահն ասել է. «Մենք կարող ենք ուժային միջոցներով ազատել բոլոր վարչական տարածքներն ու նույնիսկ Մայդանը: Բայց ես երբեք չեմ գնա դրան»,-հավելել է Միրոշնիչենկոն:

Փետրվարի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Արևմուտքը պետք է դադարեցնի միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին, այդ երկրում փորձում են փոքրմասնության դիկտատուրա սահմանել:

Իրավիճակի շտկման համար հարկավոր է իշխանությունների ու Մայդանի բանակցությունների նոր ձևաչափ: Եթե այս քաղաքական ճգնաժամից ելք չգտնվի, Ուկրաինան «կհայտնվի ավելի կոշտ դիմակայության պայմաններում», գտնում է քաղաքական փորձագետ և մինչև վերջերս նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Անդրեյ Երմոլաևը, գրում է «Կոմերսանտ-Ուկրաինան»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---