Առէկսիմբանկը երկրորդ անգամ անցել է ISO ստանդարտների հավաստագրում

Առէկսիմբանկը երկրորդ անգամ անցել է ISO ստանդարտների հավաստագրում

PanARMENIAN.Net - Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը երկրորդ անգամ անցել է ISO 9001:2008 ստանդարտների հավաստագրում: ABCertification ֆրանսիական աուդիտորական ընկերությունը կրկին անգամ հաստատել է, որ Առէկսիմբանկի Որակի կառավարման համակարգը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հավաստագիրը գործում է մինչև 2016 թվականի դեկտեմբերը, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Առէկսիմբանկը մեծ ուշադրություն է դարձնում ISO ստանդարտներին համապատասխան կառավարման որակի միասնականացման խնդիրներին: ISO ստանդարտները` այս կամ այն ոլորտում որակի հատկանիշներ են, որոնք շնորհվում են ըստ գործունեության տարբեր ուղղությունների և հանդիսանում բիզնեսի կայունության ու անվտանգության կարևորագույն պայմանը: ISO ստանդարտները թույլ են տալիս կառուցել արդյունավետ կառավարման համակարգ, էապես ամրապնդում են դիրքերը Հայաստանի բանկային համակարգում` այդպիսով նպաստելով Բանկի նկատմամբ հաճախորդների և գործընկերների հավատարմության բարձրացմանը:

Հիշեցնենք, որ 2010թ. Բանկն հաջողությամբ անցավ ISO 9001:2008 միջազգային ստանդարտների հավաստագրում, իսկ 2012թ. ստացավ «որակի նշան» տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---