«20 կյանք». Լեգենդար Շավարշ Կարապետյանի մասին ֆիլմ կնկարահանեն

«20 կյանք». Լեգենդար Շավարշ Կարապետյանի մասին ֆիլմ կնկարահանեն

PanARMENIAN.Net - Լեգենդար լողորդ Շավարշ Կարապետյանի մասին Ռուսաստանում ֆիլմ կնկարահանեն: Խորհրդանշական՝ «20 կյանքը» անվանմամբ դրաման կպատմի, թե ինչպես 1976-ին նա Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից միանգամից 20 մարդու հանեց՝ փրկելով նրանց կյանքը, գրում է RIA Novosti-ն: Ֆիլմի ստեղծմամբ զբաղվում է Logos Film Company ընկերությունը:

1976-ի սեպտեմբերին աշխարհի չեմպիոն Շավարշ Կարապետյանը Երևանյան լճի մոտ մարզվելիս տեսել էր կամրջից լիճն ընկնող տրոլեյբուսը։Դեպքի պահին, նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և տեսնելով կատարվածը, անմիջապես ջուրն էր նետվեց՝ խեղդվողներին օգնություն ցույց տալու։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել էր տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։

Մյուս ուղևորներին փրկել չէր հաջողվել։ Արդյունքում Կարապետյանը թոքերի բորբոքում էր ստացել, որը բարդացել էր սեփսիսով։ Ծանր հիվանդությունը բերել էր հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։

Իմիջիայլոց, ֆիլմը կպատմի նաև այդ հետևանքների մասին՝ ինչպես մարզիկը մեկ ամսից ավելի անցկացրեց հիվանդանոցում, իսկ ոտքերի վնասվածքն ու արյան վարակը վտանգեցին մեծ սպորտ նրա վերադարձը: Բայց նա կարողացավ հաղթահարել դժվարություններն ու ևս մեկ ռեկորդ սահմանել։

Այժմ նախագիծը մշակման փուլում է։ Հայտնի է միայն, որ այն կնկարահանվի դրամայի ժանրում, ինչպես նաև պրոդյուսերների անունները՝ Սվետլանա Դալին և Օլգա Սինելշչիկովան են։

Կարապետյան ծնվել է Կիրովականում, բայց 1993-ից ի վեր Կարապետյանն ընտանիքի հետ բնակվում է Մոսկվայում։ Նա աշխարհի 11-անգամյա ռեկորդակիր է, 17-անգամյա չեմպիոն, Եվրոպայի 13-անգամյա չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։ Սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահ է: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և Յունեսկոյի «Արդար խաղ» (Ֆեյր փլեյ) մրցանակով։ Նրա անունով աստերոիդ կա (3027 Շավարշ), իսկ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում մարզիկի անվան սուզալողի մրցումներ են անցկացվում:

Photo: RIA Novosti
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---