Մեծ Բրիտանիայի լեհերն ու ալբանցիները նշել են Հայոց ցեղասպանության տարելիցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 21 - 24-ը Լոնդոնում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 91-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Ապրիլի 21-ին Լոնդոնի Իլինգ համայնքի քաղաքային խորհրդում տեղի ունեցավ հուշ-երեկո, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Իլինգի քաղաքապետ Մայքլ էլիոտը, Իլինգի ընտրատարածքից պառլամենտի անդամ Ստիվեն Փաունդը, Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի, Մեծ Բրիտանիայում լեհական, ալբանական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներ: Երեկոյին ներկա էր ՀՀ Վ.Գաբրիելյանը: Ապրիլի 22-ին Լոնդոնի կենտրոնական փողոցներով տեղի ունեցավ բրիտանահայ համայնքային կազմակերպությունների կողմից կազմակերպված երթ (մոտ 500 մասնակից)` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից ցեղասպանության փաստի մերժողական դրսեւորումները դատապարտող պաստառներով: Երթն ավարտվեց կառավարական գերատեսչությունների հարեւանությամբ տեղակայված երկու համաշխարհային պատերազմների զոհերի հուշարձանին համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակների տեղադրմամբ: Երթից հետո հայկական կազմակերպությունների անունից վարչապետի գրասենյակ փոխանցվեց Թ. Բլերին հասցեագրված ուղերձ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---