Ուկրաինա. Ռուսական դրոշը Ղրիմի խորհրդարանի շենքին, դեֆոլտն ու մշուշոտ ապագան

Ուկրաինա. Ռուսական դրոշը Ղրիմի խորհրդարանի շենքին, դեֆոլտն ու մշուշոտ ապագան

PanARMENIAN.Net - Ղրիմի խորհրդարանի շենքի վրա բարձրացվել է Ռուսաստանի դրոշը: Փետրվարի 26-ին ցուցարարների մի խումբ շրջափակել է խորհրդարանի կենտրոնական մուտքը: Նախօրեին պատգամավորներն ու աշխատակիցները հեռանում էին հետնամուտքով: Այսօր Ղրիմի խորհրդարանը պետք է արտահերթ նիստում քննարկի տարածաշրջանում քաղաքական իրավիճակը: Տեղացի դիտորդներն ակտիվորեն քննարկում են Ղրիմի վարչապետ Անատոլի Մոգիլյովի հնարավոր հրաժարականի մասին լուրերը, որը պաշտոնավարում է 2011-ի աշնանից, հայտնում է Էխո Մոսկվին:

Մինչդեռ, Ուկրաինայի ՆԳՆ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը լուծարելու մասին հրամանագիր է ստորագրել: «Ստորագրեցի միլիցիայի «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը լուծարելու մասին թիվ 144 հրամանը»,- գրել է Ավակովը Facebook-ի իր էջում: Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավորները, որոնք ներկայացրել էին համապատասխան որոշումների նախագծերը, առաջարկում էին վերացնել այդ ստորաբաժանումը, հայտնում է Interfax-ը:

«Բերկուտի» մարտիկները 2013-ի նոյեմբերից ակտիվ մասնակցել են Կիևի կենտրոնում անկարգությունների ճնշմանը: Փետրվարի 8-ին բախումները վերաճել են փողոցային մարտերի հրազենի կիրառմամբ ու բազմաթիվ մարդկային զոհերով, ինչն ի վերջո հանգեցրել է Ուկրաինայում իշխանափոխության:

Նախօրեին Ավակովը նաև նախաձեռնել էր Ուկրաինայի ՆԳՆ վարչությունների ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստերի վերաբերյալ ծառայողական քննությունը: Ըստ նրա, այդ գործողությունները խոչընդոտեд ут քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը, վտանգեд նրանց կյանքն ու առողջությունը:

«Բերկուտը» ստեղծվել էր 1992-ին խորհրդային տարիներին գործող ՕՄՕՆ-ի հիման վրա, ինչը պայմանավորված էր ԽՍՀՄ փլուզումից հետոՈւկրաինայումհանցավորության աճով:

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ուկրաինան Արևելքի ու Արևմուտքի միջև պայքարի օբյեկտի է վերածվել: Ըստ ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի, բոլոր առաջատար երկրները պետք է ձգտեն կայունացնել այնտեղ իրավիճակը:

«Դա Արևելքի ու Արևմուտքի, Ռուսաստանի ու ԱՄՆ միջև զրոյական հաշվովխաղ չէ: Գլխավորն ասյտեղ ուկրաինացի ժողովուրդն է, որը կատարում է ապագայի իր ընտրությունը: Իսկ մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի ու մյուս երկրների հետ, բոլոր ցանկացողների հետ, որպեսզի ապագան խաղաղ լինի»,- հայտարարել է Քերին, հայտնում է ВВС-ին:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի հայտարարել էր, որ Ռուսաստանը չմիջամտելու քաղաքականություն է վարում հարևան երկրների հարցում. չնշելով այլ պետությունները, դրանցմեղադրեց ճգնաժամից երկարաժամկետ առավելություններ քաղելու ձգտումների մեջ:

Փետրվարի 25-ին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը խոստովանել էր, որ անջատողականությունը, հատկապես արևելյան շրջաններում, երկրի համարլուրջ սպառնալիք է: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շաբաթ օրը փախել էր Կիևից, որից հետո խորհրդարանը պաշտոնանկ էր արել նրան: Շուտով պաշտոնանկ նախագահի հետքը կորել էր և մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է նա:

Նոր իշխանությունները նրան ձերբակալելու թույլտվություն են տվել, իսկ երեքշաբթի Ռադան քվեարկել է Հաագայի միջազգային դատարան դիմելու օգտին՝ Յանուկովիչին մարդկայնության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու խնդրանքով:

Ռուսաստանի պաշտոնյաների արձագանքը հարևան երկրում կատարված իրադարձություններին դժկամ էր, մասնավորապես՝ վարչապետ Մեդվեդևը կատարվածը զինյալ ապստամբություն է անվանել:

Բողոքները սկիզբ առան անցած տարվա նոյեմբերին, երբ Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը և գերադասեց 15 մլրդ դոլար վարկ վերցնել Ռուսաստանից: Նոր իշխանություններին դժվար կլինի ստանալ այդ վարկի չվճարված մասը, իսկ առանց դրա Ուկրաինային սնանկություն է սպառնում:

Փետրվարի 25-ին ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը բանակցություններ էր անցկացրել Կիևում և հորդորել հաղթած ընդդիմությանը նոր կառավարության կազմում ընդգրկել նաև Յանուկովիչի կողմնակիցներին:

«Բոլորը, ում հետ խոսել եմ, կարևորում են երկրի միասնության պահպանումը, սակայն, մենք նաև գիտենք, որ առաջիկա օրերին, շաբաթներին ու ամիսներին մեծ ֆինանսատնտեսական մարտահրավերներ են սպասվում », - ասել է Էշթոնը:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը բանկերին կոչ է արելվերահսկել միջոցների շարժը, որը կարող է կապված լինել Յանուկովիչի ակտիվները երկրից դուրս բերելու հետ, հայտնում է The Wall Street Journal-ը: Բանկերին անհրաժեշտ է ուշադիր հետևել ինչպես նախկին նախագահի, այնպես էլ նրա կառավարության նախկին անդամների ֆինանսական փոխանցումներին, պետական ակտիվների արտահոսքը կանխելու համար, գրում է պարբերականը:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում եվրոպացի դիվանագետը, որը չի ցանկացել նշել իր անունը, ներկայացրել է Ուկրաինայում զարգացումների 4 հնարավոր սցենար: Առաջինը՝ իշխանության մոտ կանգնածները կարող են համախմբվել, սակայն նրանց դեմ է աջերի առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը: Եթե ինչ-որ բան այնպես չգնա, ինչպես ցանկանում է «Աջ սեկտորը», պառակտումն անխուսափելի կլինի, հավանականությունը մոտ 40 տոկոս է:

«Երկրորդ տարբերակը. բոլոր քաղաքական ուժերն ու օլիգարխները, որոնք հանձնեցին Յանուկովիչին, կհավաքվեն ու հակահարված կտան Մայդանին, այսինքն թույլ չեն տա, որ նրանք համախմբվեն: Ուկրաինայի համար ամենավտանգավորն Արևելք-Արևմուտք դիմակայությունը կլինի, որը կարող է քաղաքացիական պատերազմի վերաճել:

Երկրի հնարավոր փլուզումը հարված կլինի նաև Հունգարիային, Ռումինիային ու Լեհաստանին, և կարող է Արևելյան Եվրոպայում իսկական պատերազմի պատճառ դառնալ: Վերջինը երկրի դեֆոլտն է, որը կրկին կհարվածի Եվրոպային: Առավելագույնը երկու շաբաթ անց Ուկրաինայում չեն մնա ռուսական ձեռնարկություններ, փողեր խոստանում են, բայց դեռ ոչ ոք չի տալիս և Ուկրաինան հայտնվում է կոլապսի մեջ»,- ասել է դիվանագետը:

Photo: Volodimir Prytula
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---