Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության զարգացման մեջ 1 մայիսի 2006 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը շատ լրջորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ ռազմական բնագավառում: Այդ մասին Վաշինգթոնում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` պատասխանելով ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնության հնարավոր մեծացման վերաբերյալ հարցին: Նրա խոսքերով, վերջին տարիներին այդ համագործակցությունը ռազմական բնագավառում հաջող կերպով զարգանում է: «Այդ գործընթացի զարգացմանը մեծապես աջակցում են ԱՄՆ պաշտպանության նախարարի եւ այլ պաշտոնատար անձանց այցելությունները Ադրբեջան: Մենք այդ հարցին մեծ ուշադրություն ենք հատկացնում»,- նշել է Ադրբեջանի նախագահը:Ալիեւը ընդգծել է, որ Ամերիկայի հետ հարաբերությունները պետք է բազմակողմանի լինեն: «Մենք հետաքրքրված ենք տնտեսության, քաղաքականության, եւ էներգետիկ, ինչպես նաեւ ռազմական բնագավառներում համագործակցության զարգացման մեջ: Երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը քննարկվում են բացեիբաց: Մենք դաշնակիցներ ենք, հանդիսանում ենք Ամերիկայի հետ նույն դաշինքի անդամներ եւ մնում ենք այդ դիրքորոշմանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |