Վաղը Մոսկվայում կկայանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը

PanARMENIAN.Net - Վաղը Մոսկվայում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի(Ռուսաստան), Սթիվեն Մաննի(ԱՄՆ) եւ Բերնար Ֆասիեյի(Ֆրանսիա) հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Միջնորդները կճշտեն մանրամասները, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում: Միջնորդները կորոշեն նաեւ տարածաշրջան հերթական այցի ամսաթիվը, որի ընթացքում նրանք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին կներկայացնեն հակամարտության կարգավորման նոր առաջարկները, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---