Թուրքիան չի պատրաստվում Ղրիմի պատճառով փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները![]() 19 մարտի 2014 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Hürriyet թուրքական թերթում վերջերս հոդված էր տպագրվել, որում նշվում էր, թե եթե Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը հայտարարի անկախության մասին, կհայտնվի թուրքական իշխանության ներքո: Հոդվածի հեղինակի խոսքով` այդ մասին է վկայում համաձայնագիրը, որ 230 տարի առաջ ստորագրել են Օսմանյան ու Ռուսական կայսրությունները: Եկատերինա կայսրուհու կողմից 1783-ի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրում նշվում է, որ Ղրիմի թերակղզին Օսմանյան կայսրության կազմից անցնում է Ռուսաստանին: «Սակայն ամենակարևոր կետերից մեկում ասվում է, որ թերակղզին չի կարող ակնկախ հռչակվել կամ հանձնվել երրորդ երկրի: Այլապես Ղրիմը պետք է ավտոմատ կերպով վերադարձվի Թուրքիային», - պնդում է հեղինակը: Նա նշում է, որ դեռևս 1991-ին ԽՍՀՄ քայքայումից և անկախ Ուկրաինայի ստեղծումից հետո Թուրքիան արդեն փաստացի իրավունք ուներ վերադարձնել Ղրիմը: «Սակայն Թուրքիայի կառավարությունը, որն այն ժամանակ ղեկավարում էր Թուրգութ Օզալը, հաշվի առնելով Թուրքիայի հյուսիսում աշխարհաքաղաքական փոփոխությունները չի պնդել իր այդ իրավունքը: Թուրքիան բավարարվել է միայն Ղրիմի թաթարների իրավունքները վերականգնելու պահանջով, որոնք Ղրիմում փոքրամասնություն էին կազմում»,- հոդվածից մեջբերում է անում QHA գործակալությունը: Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Անադոլուն», Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ղրիմի հարցում սատարում է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մասին խոսք անգամ չի գնում: «Թուրքիան պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ», - ասել է Դավութօղլուն: Մարտի 18-ին Մոսկվայում ՌԴ կազմում Ղրիմն ու Սևաստոպոլը ներառելու մասին համաձայնագիր է ստորագրվել։ Ըստ Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության, փաստաթուղը ստորագրել են նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի ղեկավարներն ու Սևաստոպոլի քաղաքապետը։ Մարտի 11-ին արտահերթ նիստի ընթացքում Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «ՂԻՀ և Սևաստոպոլ քաղաքի Անկախության հռչակագիրը»: Հռչակագրի ընդունմանը կողմ է քվեարկել Գերագույն խորհուրդի քվեարկությանը մասնակցած 81 պատգամավորներից 78-ը: Մարտի 17-ին Գերագույն խորհուրդն արտահերթ նիստում ընդունել է «Ղրիմի անկախության մասին» որոշում` թերակղզին հայտարարելով անկախ ինքնիշխան պետություն՝ Ղրիմի Հանրապետություն։ Հանրապետությունը՝ ի դեմս Գերագույն խորհրդի, դիմել է Ռուսաստանին՝ հանրապետության կարգավիճակով Դաշնության կազմում որպես սուբյեկտ ներառվելու առաջարկով, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Ղրիմի հանրաքվեի հարցաթերթիկների 100% մշակումից հետո հայտնի է դարձել, որ Ղրիմի` Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին է քվեարկել ընտրողների 96.77%-ը: Մարտի 17-ի առավոտյան այս տվյալը հայտարարել է Ղրիմի հանրաքվեի անցկացման կոմիտեի նախագահ Միխաիլ Մալիշևը: Քվորումը կազմել է 82,71%: Ղրիմում ընտրատեղամասեր են եկել ընտրողների 81,36%-ը, Ստավրոպոլում` 89,51%: Ուկրաինայում փետրվարի 22-ին իշխանափոխություն է եղել, որը պետական հեղաշրջման նշաններ ուներ։ Գերագույն Ռադան իշխանաթող է արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխել Սահմանադրությունն ու երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին, նոր ընտրույթունները նշանակված են մայիսի 25-ին։ Յանուկովիչը հայտարարել է, թե ստիպված էր լքել երկիրը, քանի որ իր և հարազատների կյանքին վտանգ էր սպառնում, բայց շարունակում է մնալ լեգիտիմ ընտրված նախագահ։ Ուկրաինայի հարավի ու արևելքի որոշ տարածաշրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ընդունել Ռադայի որոշումների լեգիտիմությունը, հայտարարելով՝ Յանուկովիչի պաշտոնանկությունն օրինական չէ և որոշվել է այդ տարածաշրջաններում հանրաքվե անցկացնել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |