Veterans Today. Թուրքիան Սիրիայում քիմզենքի օգտագործման մեղսակից է

Veterans Today. Թուրքիան Սիրիայում քիմզենքի օգտագործման մեղսակից է

PanARMENIAN.Net - Ամերիկյան Veterans Today կայքը հայտնել է, որ զարինը, որն անցյալ տարվա օգոստոսի 21-ին օգտագործվել է Դամասկոսի մերձակայքում քիմիական գրոհի ժամանակ, արտադրվել է Պենտագոնին պատկանող լաբորատորիայում, որը գտնվում է Վրաստանի տարածքում: Հետո այն տեղափոխվել է թուրքական լաբորատորիաներ Սիրիայում գործող «Ալ Քայիդայի» ահաբեկիչներին փոխանցելու նպատակով: Կայքը հղում է անում զանգվածային ոչնչացման զենքի գծով մի խումբ ամերիկացի փորձագետների կատարած հետազոտությանը:

Հայտնի ամերիկացի քաղաքագետ, Veterans Today-ի գլխավոր խմբագիր Գորդոն Դաֆը դեռ 2013 թվականի օգոստոսի 23-ին էր պնդում, որ սիրիական բանակը կապ չունի Գուտայում քիմիական գրոհի հետ: Ըստ Դաֆի, զենքը Վրաստանից Թուրքիա փոխադրելուն նպաստել է ամերիկացի նախկին հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարը Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Իր հերթին լրագրող Ռոբերտ Ֆիսկը The Independent-ում հրապարակված հոդվածում նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մոտ կանգնած Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որին օգտագործեցին Սիրիայի կառավարությունը տապալելու փորձում, ուղղակի ուժեղ անձնավորությունից վերածվեց կուռ բռնատերի Սիրիայում իր գործողությունների ու ահաբեկչական խմբավորումներին սատարելու արդյունքում:

Ֆիսկը նշում է, որ գնալով ավելանում են վկայությունները սիրիական իրադարձություններում Թուրքիայի դերի մասին, Էրդողանի մեղսակցության մասին, որը սերտ կապեր ունի Օբամայի հետ: Սիրիան առաջինը հայտարարեց, որ զարին գազը, որ կիրառվել է Արևելյան Գուտայում, բերվել է Թուրքիայից և օգտագործվել է իսլամիստական խմբավորումների կողմից վարկաբեկելու համար Սիրիայի կառավարությունը: Ինչպես հիշեցրել է Ֆիսկը, Սիրիայի պատասխանատու անձիք ժամանակին հայտարարեցին, որ Թուրքիայի դատախազը հավանություն է տվել մեղադրական եզրակացությանը: Զարինը Թուրքիայի հարավից Սիրիա մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձի համար մեղադրվեցին «Ջեբհաթ ան Նուսրայի» 10 անդամներ, այդ թվում խմբավորման ղեկավար Հայսամ ալ Քասաբը, որին դատախազը պահանջեց դատապարտել 25 տարվա ազատազրկման: Սակայն Թուրքիայի իշխանությունները բոլոր այդ մարդկանց ազատ արձակեցին, և այդ գործի մասին ոչ ոք էլ չի հիշում:

Ֆիսկը հղում է անում ամերիկացի հրապարակախոս Սեյմուր Հերշին, որի վերջին հոդվածում ասվում է, որ Գուտայում հարձակման հետևում Թուրքիան է կանգնած:

Ֆիսկը հիշեցնում է նաև, որ բրիտանական Պորտոն Դաունի ռազմական լաբորատորիան, որը հետազոտել է Արևելյան Գուտայից բերված նմուշները, եկել է այն եզրակացության, որ քիմիական գրոհի ժամանակ օգտագործվել է մի նյութ, որը չկա Սիրիայի բանակի սպառազինության արսենալում:

Ֆիսկը հարց է տալիս. ինչպե՞ս կարղ է իսլամական աշխարհում հարգված լինել մի առաջնորդ, որը երկար տարիներ անտեսել է քրդական խնդիրը, հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, արգելափակել է սոցիալական ցանցերը, որի ոստիկանությունը դաժանորեն ցրում է հակակառավարական ցույցերը, իսկ ինքն ու հարազատները կոռուպցիոն սկանդալի մասնակիցներ են:

Ապստամբներն ու նրանց արևմտյան ու արաբ դաշնակիցները 2013 թվականի օգոստոսի 21-ի քիմիական գրոհի մեղքը բարդում են Բաշար Ասադի վրա: Սիրիայի կառավարությունը պնդում է, որ քիմիական զենքը ապստամբներն են օգտագործել: ԱՄՆ-ն ևս Բաշար Ասադին է մեղադրում և պնդում է, որ Արևելյան Գուտայում 1400 մարդ է մահացել, ըստ ապստամբների տվյալների: Ըստ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության, օգոստոսի 21-ին մոտ 400 մարդ է զոհվել:

2013 թվականի օգոստոսի 23-ին թուրքական Vatan թերթի կայքում տեսանյութ զետեղվեց «Սիրիացի իսլամիստների համար քիմիական զենքը պատրաստվում է Թուրքիայում» վերտառությամբ: Թերթը գրում է, որ մինչդեռ Արևմուտքը պատրաստվում է հարված հասցնել Սիրիային նախագահ Ասադին քիմիական զենքի կիրառման համար պատժելու նպատակով, սույն տեսանյութը պետք է գրավի բոլոր նրանց ուշադրությունը, ով պատրաստվում է ռմբակոծել Սիրիան: Ռեակտիվներով տարաների վրա պարզ երևում են թուքերենով արված գրությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---