Առէկսիմբանկը մտադիր է ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել մինչև 31 մլն ԱՄՆ դոլար16 ապրիլի 2014 - 11:03 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2014 թվականին մտադիր է ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել մինչև 31 մլն ԱՄՆ դոլար, հայտնում են բանկի լրատվական ծառայությունից: «2013 թվականին Առէկսիմբանկն էապես ավելացրել է ՓՄՁ վարկավորման ծավալները, և 2013 թվականի արդյունքներով այն կազմել է ընդհանուր վարկային պորտֆելի 10%-ը կամ 21 մլն ԱՄՆ դոլար», - հայտնել է ՓՄՁ վարկավորման բաժնի պետ` Մարտին Թորոսյանը` հավելելով, որ 2013թ. տարեվերջի դրությամբ վարկավորվել է թվով 140 փոքր ու միջին ձեռնարկություն. «Ներկայումս մենք տրամադրում ենք վարկեր տնտեսության բոլոր ոլորտներում` ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով, մինչև 7 տարի մարման ժամկետով և տարեկան 11-13% տոկոսադրույքով: Մինչև 2014թ. տարեվերջ ՓՄՁ զարգացմանը կուղղվի ևս 10 մլն ԱՄՆ դոլար»: Փոքր ու միջին բիզնեսի վարկավորումը Բանկը համարում է իր կարևոր ռազմավարական ուղղություններից մեկը, որն ամրագրված է նաև 2014-2016թթ. Հեռանկարային զարգացման ծրագրով: ՓՄՁ վարկային պորտֆելի ընդլայնումն իրականացվում է նաև Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |