Մկրտության ու պսակի արարողությունների սակագները կասեցվել են, բայց, հավանաբար, ժամանակավոր16 ապրիլի 2014 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռը կասեցրել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից կայացրած որոշումը՝ սահմանելու սակագներ պսակադրության և մկրտության արարողությունների համար: Այդ մասին ֆեյսբության իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից թեմի Իջևանի տարածաշրջանում սբ Մկրտության և սբ Պսակի խորհրդակատարությունների համար սահմանված գների առնչությամբ տեղեկացնում եմ, որ Ամենայն Հայոց Հայրապետը կասեցրել է այդ որոշումը և հանձնարարել առաջնորդների ժողովին ստեղծել հանձնախումբ և ուսումնասիրել թեմերում խորհրդակատարությունների սակագների ներդրման հարցը: Նման պրակտիկա առկա է Հայ Եկեղեցու Սփյուռքի թեմերում, ուր իրականում կազմակերպված ծխական կյանք կա և այս երևույթը երբեք տարակարծությունների տեղիք չի տալիս՝ նշելով նաև, որ հայաստանյան իրականությունն այլ է, իսկ Հայաստանի թեմերում այդ մոտեցման կիրառման նպատակահարմարությունը` քննարկելի»,- նշված է գրառման մեջ: Ապրիլի 16-ի համարում «Չորրորդ իշխանությունը» գրել է, որ եկեղեցին սբ Մկրտության և սբ Պսակի արարողությունների համար հստակ սակագներ է սահմանել և գնացուցակները փակցրել եկեղեցու պատերին: «Այս երկու օրը համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին մի լուսանկարի շուրջ, որտեղ Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ սրբ. Պետրոսյանի անվամբ ստորագրված և կնքված փաստաթղթում ներկայացվում է եկեղեցական ծառայությունների «գնացուցակը»։ Ընդ որում, դա ամենաիսկական փաստաթուղթ է՝ կնիքով, ստորագրությամբ։ Ըստ այդմ, Մկրտության արարողության համար հավատացյալներից պահանջվում է առնվազն 20.000 դրամ, Պսակի համար՝ 40.000»,-գրել է թերթը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |