Նռնակով կապիկի գործոնն ադրբեջանական բանակում

Նռնակով կապիկի գործոնն ադրբեջանական բանակում

PanARMENIAN.Net - Ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել ադրբեջանական բանակում: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ N զորամասում: Զինվոր Ֆիրդովսի Ֆիկրետ օղլու Նասիբովը կախվել է: Ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:

Ինքնասպանություններ ադրբեջանական բանակում միշտ են եղել, բայց վերջերս դրանք զանգվածային բնույթ են ստացել: Մեկ շաբաթ էլ չի անցնում առանց մի քանի զոհի՝ միայն վերջին երկու շաբաթում Ադրբեջանի ՊՆ-ն արդեն մոտ 10 մահ է գրանցել՝ «դժբախտ պատահարներ» կամ ինքնասպանություններ: «Դժբախտ պատահարները» հիմնականում մահացու վիրավորումներ են «զենքի հետ անզգույշ վարվելու» հետևանքով և այնքան հաճախ են պատահում ադրբեջանական բանակում, որ ակամայից մտածում ես՝ իսկ ինչ-որ մեկը զենքից օգտվել գիտի Ադրբեջանի «քաջարի» բանակում, որն, ըստ գլխավոր հրամանատարի, պատրաստ է ցանկացած պահի պատերազմ սկսել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս տեմպերով նրանք իրար կոչնչացնեն առաջնագծին դեռ չհասած:

Երկրորդ միտքը, որն ակամայից առաջանում է. Ադրբեջանն, ինչպես հայտնի է, խախտելով բոլոր միջազգային նորմերը հսկայական քանակի զենք է գնում ու արտադրում: Բազմիցս է գրվել, որ այդ ամբողջ սպառազինությունն ազերիների ձեռքում վերածվում է ընդամենը մետաղի ջարդոնի: Բայց եթե ադրբեջանցի զինծառայողներն իրենց ամրակցված զենքից՝ ինքնաձիգերից ու ատրճանակներից օգտվելու տարրական կանոնները չգիտեն, ապա ավեի լուրջ զենքի նրանց մոտ թողնել ուղղակի չի կարելի՝ հիշենք նռնակով կապիկի պատմությունը: Արդյունքը նույնը կլինի՝ նրանք միմյանց ավելի շուտ կոչնչացնեն, քան կերևան առաջին հայկական ստորաբաժանումները:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ՊՆ կողմից ճանաչված ինքնսպանություններին, ապա ադրբեջանցի շարքայինների ու սպաների «նախընտրած» ձևը կախվելն է: Ճիշտ է, կան «օրիգինալներ», որոնք մկնդեղ են կուլ տալիս, ինչպես, օրինակ, 22-ամյա Ալիսահիբ Ալիաբակատ օղլու Քերիմովը:

Զինծառայողների մի մասը զոհ է գնում ոչ կանոնադրական հարաբերություններին, երբեմն բավականին յուրահատուկ ձևակերպումներով: Ինչպես, օրինակ, զինվոր Գայակմազլի Սեյմուր Ռուստամ օղլուն, որը «անզգուշաբար» իրեն ամրակցված զենքից կրակել է իր զինակից Ինթիգամ Իլհամ օղլու Իսմաիլովի ու զորամասի հրամանատարի տեղակալ Ռամին Ալիևի ուղղությամբ: Զինվոր Իսմաիլովը մահացել է, իսկ Ալիևին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց:

Մահվան դեպքերի մի մասն էլ արձանագրվում է կանխավ անհաջողության մատնված դիվերսիոն գործողությունների արդյունքում: Այդպես, ապրիլի 8-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որ ականի պայթյունից Ադրբեջանի ԶՈւ երեք զինծառայող զոհվել է, վեցը՝ վիրավորվել Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ ԼՂՀ ԶՈւ և ադրբեջանական զորքերի շփման գծում: Պայթյունից զոհվել են Ադրբեջանի ԶՈւ կապիտան Ջեյհուն Օրուջալիևը, զինվորներ Սեյֆադդին Քերիմովն ու Նովրուզ Աբդուլլաևը: Վիրավորվել են զինվորներ Բահրուզ Մուսաևը, Ալի Միրզոևը, Ազեր Իսֆենդերզադեն, Մուրսալ Զուլֆուգարովը, Սադիգ Ջեբրաիլովը և Էմին Թալիբովը: Մանրամասները չէին ներկայացված: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ականի վրա պայթած ազերի 9 զինվորներն իրականում ձախողված դիվերսանտներ են:

Ապրիլի 7-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն:

Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Եվ, իհարկե, ադրբեջանական կողմը մահերից մի քանիսը փորձում է բարդել հայկական կողմի վրա, սակայն, ինչպես միշտ, դա այնքան էլ լավ չի ստացվում:

Բանակում առկա խնդիրներով մտահոգվելու ու դրանց լուծելու ձգտման փոխարեն ադրբեջանցի պաշտոնյաները միանգամայն օրիգինալ հայտարարություններ են անում, օրինակ, որ ինքնասպանությունները բանակում միանգամայն նորմալ երևույթ են: Մասնավորապես խորհրդարանի պատգամավոր, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է. «Բանակը հասարակության մի մասն է: Ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ բանակում պատահում են ինքնասպանության դեպքեր: Եթե առօրյա կյանքում մարդիկ նետվում են ծովը, կախվում են, ինքնասպանության այլ միջոցների են դիմում, ապա առավել ևս դա հատուկ է մարդկանց, որոնք զինված են, գտնվում են առաջնագծում կամ զորավարժությունների են մասնակցում»: Սիյավուշ Նովրուզովը կտրականապես հերքել է ոչ կանոնադրական հարաբերությունների առկայությունը բանակում.

«Մեր երկիրը մեծ չէ, մի ծայրից մյուսը կարելի է 5 ժամում հասնել, ոսւտի բոլորը գիտեն մրմյանց: Հիմնականում, զինվորները զորակոչվում են հարևան շրջաններից: Անհնար է, որ նախկինում ծանոթ զինծառայողները նման բան թույլ տան իրենց: Այլ հարց է, որ բանակում, ի դեպ, ինչպես ամենուր, ուժեղը ձգտում է ենթարկել թույլերին, ինչը կանոնադրության խախտում է: Բայց ոչ կանոնադրական հարաբերություններ նախկին իմաստով մեր բանակում չկան»:

Էլ ինչու է ադրբեջանական ղեկավարությունը մշտապես պատերազմով սպառնում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Պատերազմ հարկավոր էլ չի: Պետք է ուղղակի մի քիչ սպասել: Այս տեմպերով ադրբեջանական բանակը շուտով կինքնաոչնչանա: Մարինա Անանիկյան

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---