Մեկնարկել է «Ամերիա Սերունդ» 3-րդ ծրագիրը19 ապրիլի 2014 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է երիտասարդների շրջանում մեծ մասսայականություն վայելող «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որն արդեն 3-րդ տարին անընդմեջ կազմնակերպվում է Ամերիաբանկի կողմից: «Ամերիա Սերունդ»-ը հնարավորություն է տալիս 20-25 տարեկան նորավարտ և աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին ստանալ տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի, մասնավորապես` բանկային գործի վերաբերյալ, աշխատանքային միջավայրում շփվել փորձառու մասնագետների հետ, ծանոթանալ կորպորատիվ մշակույթի առանձնահատկություններին և հնարավորություն ստանալ աշխատանքային ուղին սկսել Ամերիաբանկում: «Ամերիա Սերունդ» 3-ի ընտրական փուլը բաղկացած է 3 հիմնական ենթափուլերից` տեստավորում, խմբային, այնուհետև` անհատական հարցազրույց: Նշված փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդների հետ կնքվում է ուսնակի պայմանագիր, իսկ տեսական և պրակտիկ ուսուցման փուլերը հաջողությամբ ավարտած ուսնակներին ներկայացվում է աշխատանքի առաջարկ: Վերապատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին, հայտնում են բանկից: Ամերիաբանկի աշխատակիցների համալրման և ադապտացման խմբի ղեկավար Օֆելյա Քամալյանը նշում է. «Ծրագրի նախորդ 2 տարիների դրական փորձը և գրանցված լուրջ ցուցանիշները մեզ ոգեշնչեցին կազմակերպել «Ամերիա Սերունդ» 3-ը: Ծրագրերի արդյունքում Ամերիաբանկում աշխատանքի առաջարկ են ստացել 2012թ.-ին`27, իսկ 2013թ.-ին` 17 «Ամերիա Սերունդ»-ի ուսնակ: Մենք բացահայտում ենք բարձր ներուժ և ձգտում ունեցող երիտասարդներին և հնարավորություն ընձեռում նրանց մասնագիտանալու գործնական միջավայրում: Կարծում եմ` հենց նրանց միջոցով հնարավոր կլինի ձևավորել առաջնորդների նոր սերունդ»: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |