Մոսկավում Հայաստանի դեսպանատուն ծաղիկներ են բերում, սգալով զոհվածների համար 5 մայիսի 2006 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են այցելում այսօր Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն, գրառում կատարելու համար ցավակցությունների մատյանում` սգալով Ա-320-ի վթարից զոհվածների համար, հաղորդել է դեսպանատան մամլո քարտուղար Արմեն Ղեւոնդյանը: «Առավոտյան ժամը 10-ից արդեն բազմաթիվ մարդիկ են այցելել` պետական, հասարակական, քաղաքական-հասարակական կառույցների ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ` ցավակցությունների մատյանում արդեն կա շուրջ 200 գրառում»,-ասել է Ղեւոնդյանը: Նա հիշեցրել է, որ ցավակցությունների մատյանը բաց կլինի 10.00-15.00 ուրբաթ եւ շաբաթ օրերը: Նրա խոսքերով, ծաղիկներ են դրվում դեսպանատան մոտ: «Բազմաթիվ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրվում նաեւ Խաչքարի մոտ` Մոսկվայի հայկական գերեզմանոցում»,-ավելացրել է Ա.Ղեւոնդյանը, հաղորդում է Ինտերֆաքսը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |