Գյուլը պնդում է, որ Եվրամիությունը չպետք է հապաղի Թուրքիայի անդամակցության հարցում![]() 29 ապրիլի 2014 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացում տատանումներ չպետք է լինեն, քննարկման համար պետք է բաց լինեն բոլոր բաժինները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հետ հանդիպմանը, որն Անկարայում է գտնվում պաշտոնական այցով: Ինչպես գրում է Daily Sabah-ը, Գյուլը շեշտել է, որ 53 տարի առաջ Գերմանիա արտագաղթած թուրքերը կարևոր տեղ են զբաղեցնում Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերություններում: «Այդ մարդկանց հայրենիքը, որոնք բարեկամության կամուրջներ կապեցին մեր երկրների միջև, Գերմանիան է»,-ասել է նա: Թուրքիայի նախագահը բաժինների քննարկումն անվանեց «տեխնիկական» գործընթաց՝ կոչ անելով ԵՄ 28 անդամներին չարգելափակել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: «ԵՄ-ն որոշում է կայացրել Թուրքիայի անդամակցության մասին միաձայն, և, ես գտնում եմ, որ անհրաժեշտ է այս գործընթացն ավարտին հասցնել»,-ասել է Գյուլը: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները վերջերս քաոսային բնույթ են ստացել, վերջին 3 տարիներին բանակցությունները սառեցված էին, մինչև որ անցյալ տարվա նոյեմբերին բանակցությունների համար բացվեց նոր՝ 22-րդ գլուխը: Իր հերթին Գերմանիայի նախագահ Գաուկը նշեց, որ մոտ 3 միլիոն թուրք ներգաղթյալներ են ապրում Գերմանիայում և աշխատում են հանուն երկրի բարգավաճման, որը դարձել է նրանց հայրենիքը: Հղումներ թեմայով. ![]() Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններ Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններն սկսել է 2005 թ. : 1963 թ. Թուրքիան Եվրոպական տնտեսական համագործակցության հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն երկիրն իրավունք է ձեռք բերում ԵՄ մուտք գործելու: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |