Սոչիում ձեւակերպվում են Ա-320 ինքնաթիռի կործանման հետեւանքով 113 մարդ զոհված ճանաչելու վերաբերյալ փաստաթղթերը 6 մայիսի 2006 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Սոչիում շաբաթ օրը ձեւակերպվում են Ա-320 ինքնաթիռի կործանման հետեւանքով 113 մարդ զոհված ճանաչելու վերաբերյալ փաստաթղթերը: Ավիավթարի պատճառների հետաքննության, զոհվածների մասունքների որոնման եւ հարազատներին աջակցության հարցերով կառավարական հանձնաժողովի նիստում բոլոր Սոչի ժամանածներին խորհուրդ է տրվել վերադառնալ իրենց բնակության վայրերը: «Մարդուն զոհված ճանաչելու վերաբեյալ համապատասխան փաստաթղթերը կձեւակերպվեն»,-հավաստիացրել է հարազատներին եւ լրագրողներին կառավարական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Սերգեյ Արիստովը: Ա-32-ի կործանման վայրում որոնողական աշխատանքներն անցած օրվա եւ գիշերվա ընթացքում արդյունք չեն տվել, դիակներ չեն հայտնաբերվել, հայտարարել է Ս.Արիստովը շտաբի 11 ժամ տեւած խորհրդակցությունից հետո, հաղորդում է Ազգային նորությունների գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |