Հոլիվուդում սկսում են աշխատել «Բյուզանդիայից դեպի արևելք» մինի սերիալի վրա

Հոլիվուդում սկսում են աշխատել «Բյուզանդիայից դեպի արևելք» մինի սերիալի վրա

PanARMENIAN.Net - Կինոռեժիսոր Ռոջեր Կուպելյանը, որը «Մատանիների տիրակալը» և «Մեր հայրերի դրոշները» եռերգության էֆեկտների բեմադրողն է, Emmy-ի հավակնորդ, կինովավերագրող Ուիլյամ Մարտենսի և պրոդյուսեր Սեդա Մելքոնի հետ Journey Pictures-ից, սկսել է աշխատել «Բյուզանդիայից դեպի արևելք. Պատերազմի աստվածն ու սուրբ զինվորները» մինի սերիալի վրա: Ինչպես գրում է Asbarez-ը, «ապշեցուցիչ փաստագրական մինի սերիալը հետազոտելու է քիչ հայտնի բեկումնային դարաշրջանը համաշխարհային պատմության մեջ, որը ներառում է Հռոմի վախճանը, քրիստոնեության հաստատումը` որպես պետական կրոն, և պատերազմը կրոնի ու մշակույթի միջև, որը որոշեց Կովկասի, Միջերկրական ծովի երկրների և, վերջին հաշվով, ամբողջ Արևմուտքի ճակատագիրը: Մասնավոր ֆինանսավորմամբ կինոարտադրությունը կմեկնարկի հունիսին և պատրաստ կլինի 2014-ի աշնան սկզբին: Հայտնի երաժիշտ, Grammy-ի մրցանակակիր Սերժ Թանկյանը (System Of A Down) բանակցություններ է վարում ֆիլմի ֆինանսավորման ու ներկայացման վերաբերյալ:

«Վարդան Մամիկոնյանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը վաղուց էր առաջացել, երբ ես դեռ շատ երիտասարդ էր: Նոր Զելանդիայում «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումների ժամանակ ես հնարավորություն ունեցա հանդիպել մարդկանց հետ, որոնք կարող էին ինձ օգնել մի քանի թրեյլեր նկարահանել: Ֆիլմի անվանումը «Բյուզանդիայից դեպի արևելք» (East of Byzantium), որն առաջարկվեց պրոդյուսերների հետ խորհրդակցությունների արդյունքում, այնքան էլ օրիգինալ չէ: Մենք որոշեցինք, որ նախագիծը հասու է լինելու լայն շրջանակների համար»,- 2010-ին ասել է Կուպելյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում:

«Այժմ Հոլիվուդում ծանր ժամանակներ են, ժամանակ է հարկավոր, որպեսզի նման բյուջեով ֆիլմը հավանություն ստանա: Այս փուլում մենք փորձում ենք գործադիր պրոդյուսերների ներգրավել, որոնք կկարողանան ֆիլմը նոր մակարդակի հասցնել»,- ասել էր նա:

«Բյուզանդիայից դեպի արևելք» ֆիլմը կոնկրետ ճակատամարտի մասին պատմում է ոչ ավելին, քան հայտնի «Արի սիրտը» ֆիլմը: Ֆիլմն այն մարտահրավերների մասին, է, որոնց դիմակայում են Սփյուռքն ու Հայաստանը նաև այսօր: Մեծ հաշվով, եթե դուք չեք կարևորում այն պատմությունը, որն ուզում եմք պատմել մեծ լսարանին, ավելի լավ է ընդհանրապես ձեռնամուխ չլինեք, քանի որ այդ ճանապարհին բազում դժվարությունների հետ եք բախվելու: Օտարերկրացիների համար այդ ֆիլմը նման կլինի «Գլադիատորին»: Մեր համար այն լի է քաղաքական խնդիրներով ու ներքին բախումներով: Բայց եքե ուզում ենք այդ թեման ներկայացնել լայն շրջանակներին, ապա որոշ հարցերում հարկավոր է պահպանել դիստանցիան: Եթե ավելի մանրամասն, ապա հիշեք՝ որքան հեռու եք դուք Հայաստանից, այնքան քիչ եք տեղյակ Հայաստանի և առհասարակ տարածաշրջանի պատմությանը: Շատերը լավ գիտեն Ավարայրի ճակատամարտի պատմությունը: Հայոց ցեղասպանությունից հետո դա Հայաստանում պատմության ամենահայտնի դրվագն է»,- ասել է Կուպելյանը:

Վարդան Մամիկոնյանը զորավար է, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թթ. հայ ազատագրական շարժման առաջնորդ։ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ի «հանուն հավատքի և հայրենյաց» ազատագրական պատերազմի (Վարդանանց պատերազմ) առաջնորդն է։ Մեծարվել է Քաջ Վարդան և Կարմիր Վարդան պատվանուններով։

Ըստ Եղիշեի՝ Ավարայրի ճակատամարտում հայոց զորքերի հրամանատար։ Այդ ճակատամարտը տեղի ունեցավ մայիսի 26.451 թվականին, Հայաստանի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում։ Հայոց բանակը բաղկացած էր 66.000 զինվորներից, իսկ պարսիկների բանակը՝ 300.000 զինվորից, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Պատերազմը վերջացավ ի նպաստ պարսիկներին, սակայն նրանք չկարողացան կրոնափոխ դարձնել հայերին։ Բարոյական հաղթանակը հայերինն էր։ Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում։ Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---