Թանգարաններ, որոնք ըստ PanARMENIAN.Net-ի վաղն այցելելն անհրաժեշտ է

Թանգարաններ, որոնք ըստ PanARMENIAN.Net-ի վաղն այցելելն անհրաժեշտ է

PanARMENIAN.Net - Քանի որ ՀՀ մշակույթի նախարարությունը կրկին Թանգարարնների գիշերվա հսկայական ծրագիր է կազմել, PanARMENIAN.Net ն առանձնացրել է Երևանիայն թանգարանների ցանկը, որոնք այցելել ուղղակի անհրաժեշտ է: Եվ այսպես.

Հայաստանի ազգային պատկերասրահ

18:00 - Բրունո Բրունիի ստեղծագործությունների ցուցահանդես(4-րդ հարկ)

18:00 - Հակոբ Հակոբյանի անհատական ցուցահանդես

Հայաստանի պատմության թանգարան

18:00 - «Վանի ասեղնագործությունը» ցուցահանդես

Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ

19:00 - Մատենադարանին նվիրված ֆիլմ «Վիրտուալ մատենադարան» ցուցասրահում

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

19:00 - Հայ երգի ուսուցում կարաոկե խաղի միջոցով

Ա. Խաչատրյանի տուն-թանգարան

18:00 - «Մաշտոցից մինչև Խաչատրյան»Առնո-Կուռի աշխատանքների ցուցահանդես

Հովհ. Թումանյանի թանգարան

18:00-24:00 -«Ամենայն Հայոց թամադան» բաժակաճառերի մրցույթ

Հ. Կոջոյանի և Ա. Սարսյանի տուն թանգարան

18:00 «Եկեղեցին և մշակույթը» բանախոսություն

Ժամանակակից արվեստի թանգարան

11:00 - «Եվրոպայի սկիզբը` Հայաստան» Կոստանց Մյուլեր

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

18:00 - «Ցուցադրվում են առաջին անգամ» ցուցահանդես

Եր. Քոչարի թանգարան

19:00-23:00 -«Քոչարի 10 արևելուհիները» ցուցահանդես

Ե. Չարենցի տուն-թանգարան

21:00 - Կոմիտասի անվան քառյակի համերգ

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

10:00 - Լիբենսկի Բրիխտովա. նոր ստեղծագործություններ Ջերարդ Լ. Գաֆեսճեան հավաքածուից (Պատկերասրահ 1)

Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն

19:00 - Ջազային իմպրովիզներ. Ա. Հյուսնունց և Վ. Հայրապետյան

Ս. Փարաջանովի թանգարան

18:00, 11:00-18:00 - Հենրիկ և Վաղարշակ Էլիբեկյանների` Ս. Փարաջանովին նվիրված ցուցահանդես

Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտ

19:00 - Մշակութաբան Լևոն Աբրահամյանի «Կիտչ. շուկա, ճաշակ, արվեստ» դասախոսություն

Հայ Յեղափոխական Դաշնակցության պատմության թանգարան

18:00 - 1914 թ. Առաջին աշխարհամարտին մասնակցած հայ կամավորական ջոկատների լուսանկարների պրոյեկցված բացօթյա ցուցադրություն

Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան

18:30-19:00 -«Հայաստանի հնագույն մետաղագործությունը և հումքային հենքը» (ԵԳԹ Խաչատուր Մելիքսեթյանի մեկնաբանմամբ)

Ավարտի ժամեր չունեցող միջոցառումները կշարունակվեն մինչև 24:00-ն:

Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 17-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2014 թվականը հոբելյանական է. Հայաստանում թանգարանները չեն փակվի արդեն 10-րդ անգամ:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ այս տարի անգամ մասնակից թանգարանների թիվն է խորհրդանշական` Հայաստանի և Արցախի 100 թանգարան իրենց դռները կբացեն թանգարանասեր հասարակության առջև: «Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է` «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը:

Մայիսի 17-ին արտասահմանում հայտնված զբոսաշրջիկներն ակցիայի շրջանակում հնարավորություն կունենան միաժամանակ մի քանի թանգարան այցելել։ Խոշոր քաղաքներում այդ գիշեր գործում են հատուկ ավտոբուսներ, որոնք թանգարանից թանգարան են տեղափոխում մարդկանց։

«Թանգարանների գիշերն» առաջին անգամ անցկացվել է 1997-ին Բեռլինում: Տեղի քաղաքային իշխանություններն ամբողջ գիշերը բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները, ինչը ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ գերմանական ևս 20 քաղաք:

1999-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին և անվճար հասարակության համար: Այս ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այս նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությանը: 2001-ին նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, այս նախաձեռնությանն է միացել նաև Թանգարանների միջազգային խորհուրդը:Հայաստանը նախաձեռնությանը միացել է 2005-ից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---