17 05.06.14 - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը Երևանում կառուցվում է գեղասահքի դպրոց. Շինարարության արժեքը` $5 մլն 5 հունիսի 2014 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում 1 հեկտար հողատարածքի վրա կառուցվում է գեղասահքի դպրոց, որի բացումը նախատեսվում է 2015-ի աշնանը: Դպրոցի շինարարության ընդհանուր արժեքը կկազմի մոտ 5 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, բարձրաստիճան այլ անձանց, բազմաթիվ երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի հետ միասին հունիսի 5-ին ներկա է գտնվել դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում իր անմիջական և ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ռուսաստանցի հասարակական, պետական գործիչ, ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, որը նաև պատրաստակամություն է հայտնել մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո ըստ ամենայնի աջակցել հայկական գեղասահքի զարգացմանը: «Տարիներ առաջ, երբ դեռ ելույթ էի ունենում, շատ եմ խոսել հայ մարզիկների հետ, ովքեր ասում էին, որ Երևանում մարզվելու համար չկա սառույց, այդ իսկ պատճառով հենց Ռուսաստանում են անցկացնում մարզումները: Այսօր՝ տասնյակ տարիներ անց, այդ երազանքն իրականություն դարձավ»,- նշել է Ռոդնինան` հավելելով, որ երբ դպրոցը պատրաստ լինի, Ռուսաստանից շատ մասնագետներ կգան դասավանդելու, վարպետության դասեր անցկացնելու, իրենց գիտելիքներով կիսվելու համար: Ըստ օլիմպիական չեմպիոնի` գեղասահքի զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բարձրակարգ սահադաշտ, որակյալ մասնագետներ.«Հայաստաում մասնագետների առկայության առումով իրավիճակը շատ ավելի լավ է, սակայն միշտ սահադաշտի խնդիր է եղել: Ես հույս ունեմ, որ մենք այստեղ ոչ միայն գեղասահքը կզարգացնենք, այլ նաև հոկեյը»: Մարզադպրոցը կկառուցվի Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և կնվիրաբերվի Երևան քաղաքին: Հանրապետության նախագահին, Երևանի քաղաքապետին ու հիմնարկեքի արարողությանը ներկա հյուրերին նախագծի վրա ներկայացվել են ծրագրի մանրամասները: «Լինելու է գեղասահքի լավագույն դպրոցներից: Հուսով եմ` տարիների ընթացքում Երևանում կբացվեն գեղասահքի այլ դպրոցներ ևս և Հայաստանում մի օր կանցկացվի աշխարհի առաջնություն»,- ասել է հայազգի գործարարը` հավելելով, որ նման դպրոց կառուցելու որոշում կայացրել է Հայաստանի նախագահը` Իրինա Ռոդնինայի հետ մի զրույցի ժամանակ: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նորակառույց մարզադպրոցը կնպաստի հայկական գեղասահքի զարգացմանն ու կդառնա երևանցիների սիրված մարզադպրոցներից մեկը: «Արդեն կարող ենք հաստատ ասել, որ Երևանը շուտով կունենա ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխանող գեղասահքի մարզադպրոց, որը կծառայի բոլորին: Հաճելի է արձանագրել, որ այս ծրագրին իր անմիջական մասնակցությունն է բերել նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի, բազմակի չեմպիոն, աշխարհահռչակ Իրինա Ռոդնինան: Սա նաև Երևանի քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության հերթական լավագույն օրինակներից մեկն է, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտության դեպքում գործարար մեր հայրենակիցները մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ են իրենց մասնակցությունն ունենում ինչպես համապետական, այնպես էլ համայնքային նշանակության ծրագրերում»,- ասել է քաղաքապետը: Երևանի գեղասահքի դպրոցի հիմնարկեքի արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Իրինա Ռոդնինան և Սերգեյ Համբարձումյանը ստորագրել են գեղասահքի դպրոցի կառուցումն ազդարարող եռակողմ հուշագիր, որի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք դպրոցի հիմքում: Դպրոցի շինարարության պատվիրատուն է «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամը, նախագծողները՝ «Արբակ և որդիներ» և HCT ՍՊԸ-ները, շինարարությունն իրականացնում է «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ-ն: Գեղասաքի դպրոցի ճարտարապետն է Սամվել Գյուլնազարյանը, գրում է Panorama.am-ը: «Դպրոցը նախատեսված է գեղասահքի ու հոկեյի համար: Համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, այստեղ կարող են անցկացվել միջազգային, տեղական մրցույթներ: Դպրոցը կունենա 500 նստատեղով սահադաշտ և օժանդակ կառույցներ»,- ասել է ճարտարապետը: Կոնստրուկտոր, «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի տնօրեն Արբակ Հովհաննիսյանն էլ նշել է, որ կառույցը կրկնակի հուսալիություն ունի ցանկացած այլ կառույցների համեմատ, քանի որ նախատեսված է երեխաների համար. «Օգտագործվելու են մեծ թռիչքի համար նախատեսված կոնստրուկցիաներ, կարող է դիմակայել մինչև 10 բալ ուժգնության երկրաշարժին»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |