Մոսկվայում տեղի կունենա «Քաղաքականությունը եւ հայ երիտասարդությունը» թեմայով սեմինար

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Ռուսաստանի Հասարակական-քաղաքական կենտրոնի կոնֆերանսների դահլիճում Մոսկվայի «Միտք» Հայ երիտասարդության միության նախաձեռնությամբ եւ «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ տեղի կունենա «Քաղաքականությունը եւ հայ երիտասարդությունը» թեմայով սեմինար, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Սեմինարի նպատակն է հայ երիտասարդության սոցիալ-տնտեսական ակտիվության բարձրացումը, հայ երիտասարդական կազմակերպությունների ուշադրության սեւեռումը Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական գործընթացներին: Հանդիպմանը կքննարկվեն Հայաստանի եւ Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության դերին, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում մոսկովյան հայկական երիտասարդական կազմակերպությունների դերին, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը, երիտասարդական քաղաքականությանը, պետության եւ քաղաքացիական հասարկության համագործակցությանը վերաբերող հարցեր: Սեմինարին հրավիրվել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունները եւ տարբեր բուհերի հայկական ուսանողական ասոցիացիաներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---