Միշտ առկա է «սառեցված հակամարտությունների» բորբոքման վտանգը, գտնում է ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը համարում է, որ Հարավային Կովկասի «սառեցված հակամարտությունները» անհնար է լուծել առանց մանրակրկիտ աշխատանքի, որն ուղղված կլինի հակամարտող գոտիներում համայնքների, մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ վստահության ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովասկում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ձեւավորել երկրների եւ տարածաշրջանների միջեւ, եւ նրանց բոլորի եւ մեծ հարեւանների միջեւ: «Դա անհնար է նաեւ առանց հստակ հեռանկարի` ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական, այսինքն պետք է գծագրել տնտեսական զարգացման եւ բարգավաճման ուղիները: Այդ ուղղությամբ պետք է աշխատեն եւ Եվրամիությունը, եւ Ռուսաստանը, եւ տարածաշրջանի երկրները, եւ բոլոր շահագրգիռ կողմերը»,-նշել է Սեմնեբին: Ինչ վերաբերում է հակամարտության կրկին բռնկման վտանգին, ապա դա չի կարելի լիովին բացառել, քանի դեռ հակամարտությունները լուծված չեն: Միշտ կա էսկալացիայի վտանգը:



Պատասխանելով տարածաշրջան Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի խաղաղարարներին տարածաշրջանում տեղակայելու մասին հարցին` ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է. «Ես չեմ կարող խոսել ՆԱՏՕ-ի մասին: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա սկզբունքորեն նման տարբերակ հնարավոր է, սակայն դա հնարավորություններից միայն մեկն է: Ամեն ինչ կախված է հակամարտության կողմերի կամքից, նրանից, թե ինչ պայմանավորվածության նրանք կգան»,-հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---