«Կինոտավր» կինոփառատոն. Աննա Մելիքյանը ճանաչվել է լավագույն ռեժիսոր

«Կինոտավր» կինոփառատոն. Աննա Մելիքյանը ճանաչվել է լավագույն ռեժիսոր

PanARMENIAN.Net - Հայազգի երիտասարդ ռեժիսոր Աննա Մելիքյանն իր «Աստղ» ֆիլմի համար Ռուսաստանի «Կինոտավր» 25-րդ բաց փառատոնում արժանացել է լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին: Իսկ ֆիլմի դերասանուհիներից մեկը` Սեվերիա Յանուշաուսկայտեն, ճանաչվել է լավագույն դերասանուհի:

Աննա Մելիքյանի ներկայացրած մյուս ֆիլմը` «Սիրո մասին-2», կարճամետրաժների մրցութային ծրագրում դիպլոմի է արժանցել:

«Կինոտավր» կինոփառատոնն անցկացվել է հունիսի 1-8-ը: Փառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Փորձություն» համր կինոնկարը: Այն նաև մրցանակ է ստացել լավագույն օպերատորական աշխատանքի համար:

«Աստղ» ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել ամռան առաջին օրը «Կինոտավր» ռուսական բաց կինոփառատոնում, բայց դեռևս պարզ չէ, թե երբ այն կհայտնվի մեծ էկրաններին, գրում է Kinetoon.com-ը:

«Աստղը» ֆիլմը երկար ժամանակ հույժ գաղտնի էր պահվում: Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ տասնհինգամյա ներփակված Կոստյան, որը հարուստ ընտանիքից է, նրա խորթ մայրը՝ Ռիտան, և ոչ այնքան տաղանդավոր սկսնակ դերասանուհի Մաշան:

Ընդ որում, սցենարը գրվել է մի քանի տարի շարունակ և բազմաթիվ անձնական դիտարկումների արդյունք է: «Երբ ես գրում եմ, ոչինչ չեմ հնարում: Ամեն ինչ ստացվում է ինչ-որ տեղ ծածուկ նայած, լսածից, դրա համար ֆիլմի հերոսները նախատիպեր ունեն: Ոորոշ կերպարներ ինչ-որ մեկին կարող են շատ ծանոթ լինել: Բայց ֆիլմում ամեն ինչ՝ թե՛ իրադրությունները, թե՛ մարդիկ, հազարավոր մանրուքներից ու բնավորություններից են կառուցված»,- բացատրում է ռեժիսորը:

«Աստղում» նաև շատ է անձնականը, բայց այն թաքնված չէ այնտեղ, որտեղ բոլորին կարող է թվալ»,- նշում է Աննա Մելիքյանը:

Աննա Մելիքյանը խոստումնալից երիտասարդ ռեժիսոր է: Ամերիկյան Variety ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի ամենահեռանկարային ռեժիսորների տասնյակում: Կուրսայիններից հետո նրա առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Մարսի»պրեմիերան տեղի ունեցավ 2004թ. Բեռլինի կինոփառատոնում, իսկ երկրորդը՝«Ջրահարսը» 2008-ին Օսկարի էր հավակնում Ռուսաստանից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---