Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի գազամատակարարումը

Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի գազամատակարարումը

PanARMENIAN.Net - «Գազպրոմը» երկուշաբթի օրը դադարեցրել է բնական գազի առաքումն Ուկրաինա պարտքերը չվճարելու պատճառով՝ մտավախություն առաջացնելով, որ կարող է նվազել Եվրոպա առաքվող գազի ծավալը: Եվրոպայում գազի սակագներն աճել են, սակայն վերլուծաբանները հանգստացնում են. ժամանակը բարենպաստ է գազային վեճը հարթելու համար, գրում է ВВС-ին: Ըստ դիտորդների, և ՌԴ-ն, և Ուկրաինան ձգտում են տարաձայնության կարգավորումը բարդել ԵՄ վրա, սակայն կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ այն խորացնել:

«Գազպրոմը» «Նաֆտոգազ Ուկրաինայի» համար կկիրառի գազի առաքման դիմաց կանխավճարային համակարգը՝ երբ կսպառվի Կիևի կողմից 1,95 մլրդ դոլար պարտքի վճարման ժամկետը: Փաստացի դա նշանակում է, որ դադարեցվում է Ուկրաինայի գազամատակարարումը:

Էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը Վիեննայում հայտարարել է, որ «Հարավային հոսանք» նախագծում առաջացած խնդիրները հաղթահարելի են: «Դա նախագիծ է, որը մենք, անշուշտ, ընդունում ենք»,-ասել է եվրահանձնակատարը:

Ըստ Էթինգերի, նա հուսով է, որ հետագայում փոխզիջում կգտնվի գազի հարցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Սակայն ԵՄ, ՌԴ, Ուկրաինա գազի հարցով նոր եռակողմ հանդիպման ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Եվրահանձնաժողովն առաջիկա օրերին կքննարկի և կներկայացնի նոր առաջարկներ գազի ճգնաժամի կարճաժամկետ հանգուցալուծման համար, ասել է նա:

Հանձնակատարը հավելել է, որ առաջիկա շաբաթներին եվրոպացի սպառողները գազի հետ կապված խնդիրներ չեն ունենա:

Մինչդեռ նորվեգական նավթագազային Statoil ընկերությունն արդեն հայտարարել է, որ չի կարողանա փոխարինել ռուսական գազի առաքումը Եվրոպա, ընկերությունը կարող է ավելացնել առաքման ծավալը, սակայն չի կարող ապահովել գազի պաշարներով աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի ծավալները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---