Եգիպտոսի նոր կառավարությունը երդում է տվել երկրի նախագահին

Եգիպտոսի նոր կառավարությունը երդում է տվել երկրի նախագահին

PanARMENIAN.Net - Եգիտոսի նորացված կառավարությունn Իբրահիմ Մահլյաբի ղեկավարությամբ երեքշաբթի երդում է տվել երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիին: Նոր կաբինետում 34 նախարար կա, որից 14-ը նորանշանակ են:

Իրենց պաշտոններն են պահպանել ուժայինները՝ պաշտպանության ու ներքին գործերի նախարար Սիդկի Սուբհին ու Մուհամմեդ Իբրահիմը: Արտաքին գերատեսչության նոր ղեկավարը ԱՄՆ-ում Եգիպտոսի նախկին դեսպան Սամեհ Շուքրին է:

Մահլյաբի նոխկին կաբինետը երեք ու կես ամիս գործեց: Ինքը Աս Սիսին հասցրեց աշխատել պաշտպանության նախարարի պաշտոնում ընդամենը մի քանի շաբաթ, որից հետո հրաժարական տվեց երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու նպատակով:

Նորացված կառավարությունը կաշխատի մինչ խորհրդարանական ընտրությունները, անցկացման ժամկետը դեռ հայտնի չէ: Կառավարության գլխավոր խնդիրներց է լինելու ներդրումների ներգրավումը, քանի որ տնտեսությունը լրջորեն տուժել է վերջին տարիների քաղաքական անկայունության պատճառով:

Հունիսի 4-ին Եգիպտոսի ԿԸՀ-ն հայտարարեց նախագահական ընտրություններում Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հաղթանակի մասին: Ըստ պաշտոնական տվյալների, Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարարը հավաքել է 96,9 տոկոս:

2013 թ. հուլիսի 3-ին բանակը պաշտոնանկ արեց ու ձերբակալեց նախագահ Մուրսիին: Սահմանադրության գործողությունը կասեցվեց, կառավարման լծակներն երկրում հայտնվեցին զինվորականների ձեռքում, որոնք կրկին արտակարգ դրություն հայտարարեցին: Նոր սահմանադրությունը հանրաքվեի է դրվել ՊՆ ղեկավար, գեներալ Աբդուլ Ֆաթահ Աս Սիսիի նախաձեռնությամբ, որն ապրիլին կմասնակցի նախագահի ընտրություններին:

Ըստ եգիպտացիների առաջարկած սահմանադրության, ՊՆ ղեկավարը կհաստատվի պաշտոնում միայն ԶՈւ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, իսկ նախագահը կընտրվի երկու ժամկետից ոչ ավելի:Սահմանադրությունը ենթադրում է նաև, որ ռազմական տրիբունալները կարող են դատել քաղաքացիական անձանց, եթե վերջիններս հարձակվեն զինծառայողի կամ բանակի օբյեկտների վրա: Նոր սահմանադրությունը, ինչպես և նախկինները, ամրագրում է իսլամը որպես պետական կրոն, շարիաթը որպես իրավունքի սկզբունք և արաբերենը որպես պաշտոնական լեզու: Սահմանադրությունը երաշխավորում է նաև դավանանքի ազատություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---