Մարտական հենակետում զոհված զինվորի գործով ձերբակալված կա

Մարտական հենակետում զոհված զինվորի գործով ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան (Արարատ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հունիսի 23-ին վայրը չպահպանելու և այն խեղաթյուրելու համար ՀՀ ՔՕ 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը:

ՊՆ մամուլի ծառայության փոխանմցմամբ, քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել հարցաքննված անձանց ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք որ ավելի վաղ դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը, զննել այն, տեսալուսանկարահանել, այլ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարել, նշանակել դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրգործ:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել էր դիրքի անձնակազմը: Նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաև դատահետքաբանական, դատամատնադրոշմային համալիր փորձաքննություններ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---