ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակազմի նախաձեռնությամբ 6 երեխայի երազանք է իրականացել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակազմի նախաձեռնությամբ 6 երեխայի երազանք է իրականացել

PanARMENIAN.Net - Աշխարհի բազմաթիվ երկրների կենդանաբանական այգիներ տարվա մեջ մեկ օր հատուկ կարիքներով և առողջական խնդիրներով երեխաների են հրավիրում` ընդունելով նրանց որպես հատուկ կարևորության հյուրերի: «Երազանքի գիշեր կենդանաբանական այգում»` այսպես է կոչվում համաշխարհային նախաձեռնությունը, որին միացել են Նիդերլանդների, Գերմանիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և տասնյակ այլ երկրների կենդանաբանական այգիները:

2014-ի հունիսին Երևանի կենդանաբանական այգին նույնպես անցկացրեց «Երազանքի գիշեր» միջոցառումը` հյուրընկալելով ավելի քան 60 երեխայի իրենց ընտանիքների հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմի հավաքած ավելի քան մեկ միլիոն դրամի շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել երեխաներից 6-ի երազանքը:

Առողջական տարբեր խնդիրներով երեխաների օրն անմոռանալի դարձնելու համար այգում նախապատրաստվել էր թատերական, երաժշտական ու խաղային ծրագիր, հյուրասիրություն: Փոքրիկ հյուրերը հատուկ իրենց համար մշակված շրջայց կատարեցին կենդանաբանական այգում` անմիջականորեն շփվելով կենդանիների և դրանց խնամողների հետ:

Միջոցառմանն ընդառաջ կազմակերպիչները պարզել էին հրավիրված յուրաքանչյուր երեխայի երազանքը կամ կարիքը: «Երազանքի գիշերվան» նախորդած շուրջ մեկ ամսվա ընթացքում ընդարձակ քարոզարշավ անցկացվեց, որի ընթացքում բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ դարձան մեկ կամ մի քանի երեխայի երազանքների իրականացման հովանավոր: Հունիսի 28-ին՝ օրվա վերջում երեխաներին հանձնվեցին «Երազանքի իրականացման հավաստագրեր» և նվեր-փաթեթներ: «Երազանքի իրականացման հավաստագրերը» փոքրիկներին խոստացան, որ իրենց երազանքը կիրականացվի մինչև տարեվերջ:

«Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում» նախաձեռնությունն իրականացրեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---