Վրաստանում աշխատանքից ազատվել է միանգամից 7 նախարար. Վարչապետն ասում է` պետք է աշխատել կրկնապատկված եռանդով

Վրաստանում աշխատանքից ազատվել է միանգամից 7 նախարար. Վարչապետն ասում է` պետք է աշխատել կրկնապատկված եռանդով

PanARMENIAN.Net - Վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին աշխատանքից ազատել է միանգամից7 նախարարի: Կադրային փոփոխությունները դիպել են գյուղատնտեսության, պատիժների կատարման, փախստականների ու տեղահանվածների, շրջակա միջավայրի պահպանության, ենթակառուցվածքների, մշակույթի ու սփյուռքի հարցերով նախարարներին:

«Ուզում եմ ծանոթացնել իմ որոշումներին: Վերջին երկու ամսում մեր երկրում շատ իրադարձություններ են տեղի ունեցել: Առաջին հերթին կառանձնացնեի Վրաստանի՝ ԵՄ-ին ասոցացման համաձայնագիրը: Բոլորովին վերջերս տեղի ունեցան նաև տեղային ինքնակառավարման ընտրությունները: Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք ծայրահեղ ժողովրդավար անցկացրեցինք դրանց երկրորդ փուլն ու հաջողությամբ հանձնեցինք քննությունը: Եվս մեկ անգամ հաստատվեց, որ «Վրացական երազանք» կոալիցիան վայելում է բնակչության լիակատար վստահությունը: Մենք հաղթանակ ենք տոնել ամբողջ Վրաստանում: Մեր պարտականությունն է արդարացնել այս մեծագույն վստահությունն ու բոլոր խոստումները ու դրված խնդիրները կատարելու համար կրկնապատկված եռանդ է հարկավոր: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ պետք է անցում կատարենք այլ ռեժիմի: Այս ամենից ելնելով որոշել եմ փոփոխել Կառավարության կազմը»,- հայտարարել է Գարիբաշվիլին` հավելելով, որ այս կամ այն նախարարության աշխատանքում կարող են թերություններ լինել, կարևորը դրանք ժամանակին բացահայտելն ու շտկելն է: Բացի այդ, վարչապետի խոսքով, թարմացման կարիք կար և հնարավոր է` դա տեղի ունենա նաև ապագայում, հաղորդում է Gruzia Online-ը:

Վարչապետը բացառել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը:

«Դա բացառված է: Մինչև 2016-ի խորհրդարանական ընտրությունները Վրաստանում ընտրություններ չեն անցկացվելու: Մեզ մոտ խորհրդարանական ընտրությունները չափից շատ են»,- հայտարարել է Գարիբաշվիլին:

Ինչպես հաղորդում է Novosti Gruzia-ն, Վրաստանի կառավարության նոր կազմը կհաստատվի 2 շաբաթվա ընթացքում: Այս մասին հուլիսի 21-ին բրիֆինգի ժամանակ հայտարարել է խորհրդարանական քարտուղար, Կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության ղեկավար Շալվա Տադումադզեն:

«Վրաստանի նախագահը մեկ շաբաթվա ընթացքում Խորհրդարանին կներկայացնի Կառավարության նոր կազմը: Խորհրդարանը 7 օրվա ընթացքում պարտավոր է քննարկել վստահություն հայտնելու հարցը: Ամբողջ գործընթացը կտևի առավելագույնը 14 օր»,- հայտարարել է Տադումադզեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---