Ռուսական ռազմատեխնիկայով առաջին ավտոշարասյունը Բաթումից մեկնել է Հայաստան25 մայիսի 2006 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Վրաստանից դուրս բերվող 12-րդ ռուսական ռազմակայանի գույքով առաջին էշելոնը լույս հինգշաբթվա գիշերը Բաթումից ուղեւորվել է Հայաստան: Ինչպես հայտարարել է ռազմակայանի հրամատարության ներկայացուցիչը, էշելոնը Գյումրի կհասցնի շտաբային զրահամեքենա եւ շուրջ 50 միավոր թիկունքային տեխնիկա, որոնք անհրաժեշտ են ռազմակայանի լրազինման համար: Բաթումից հաջորդ շարասյունը դեպի 102-րդ ռազմակայան կուղեւորվի 2006 թվականի հունիսի 1-ին: Ընդամենը Հայաստան է նախատեսվում ուղարկել ՌԴ պաշտպանության նախարարության 12-րդ ռազմակայանի տեխնիկայով եւ այլ գույքով յոթ էշելոն: 2006 թվականին սա արդեն երրորդ էշելոնն է ռուս զինծառայողների սպառազինությամբ եւ տեխնիկայով: Երկու նախորդը տեղափոխում էին Ախալքալաքի ռազմակայանի գույքը, հաղորդում է Լենտա.ռու-ն:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |