Հունվար-հունիսին ՌԴ-ն 984.2 մլն խմ գազ է առաքել Հայաստան 1 օգոստոսի 2014 - 17:16 AMT PanARMENIAN.Net - 2014-ի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 984.2 մլն խմ գազ՝ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 4,1 տոկոս: Նշված շրջանում իրացվել է 949.8 մլն խմ գազ, ինչը 1,7 տոկոսվ ավելի է 2013-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը: Նախորդ տարվա նշված ժամանակահատվածում ավելացել է գազի սպառումը 14,2 տոկսով էներգետիկայի ոլորտում՝ կազմելով 220.5 մլն խմ: 6,6 տոկոսով աճել է բնական գազի սպառումն ավտոմեքենաների գազալցակայաններում և 3,9 տոկոսով՝ այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 220.6 մլն խմ և 101.5 մլն խմ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդյունաբերության ոլորտում բնական գազի սպառումը նվազել է 16,4 տոկոսով՝ 113.2 մլն խմ, բնակչության կողմից՝ 294 մլն խմ: Հունիսի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ բնական գազի, նավթամթերքի ու չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում գործակցության մասինմիջկառավարական համաձայնագիրը: Այն նախատեսում է այդ ապրանքների մաքսազերծ առաքում մինչ Հայաստանի անդամակցումը Եվրասիական ինտեգրացիոն տարածքին: Ըստ համաձայնագրի, ռուսական կողմն արտահանման մաքսատուրքեր չի գանձում ինդիկատիվ բալանսների կազմում հաստատված ներքին սպառման ծավալներով նավթամթերքի ու գազի առաքման համար դեպի Հայաստան, դա վերաբերում է նաև ալմաստներին: Արգելվում է այդ ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ: Ըստ համաձայնագրի, իրավասու մարմինները համաձայնեցնում են Հայաստանում ներքին սպառման նավթամթերքի ու բնական գազի ծավալներն ու անվանացուցակը հաջորդ օրացուցային տարվա համար: ՌԴ և Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև կնքվում են պայմանագրեր, որոնք որոշում են ՌԴ ալմաստ արդյունահանող ձեռնարկությունների կողմից Հայաստանի երեսակող ձեռնարկություններին անմշակ բնական ալմաստների մատակարարման կարգն ու ծավալները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 2013-ի դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի Երևան պետայցի շրջանակում հայկական ու ռուսական կողմերը 12 համաձայնագիր ստորագրեցին, այդ թվում՝ Հայաստան ռուսական գազի առաքման գների ձևավորման մասին համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդի» միջև 2014-2018 թթ. 2,5 մլրդ խմ գազ Հայաստան առաքելու մասին: Ինչպես ավելի ուշ հայտարարել էր Վլադիմիր Պուտինը, ռուսական գազի համար Հայաստանում գինը կկազմի 189 դոլար հազար խմ դիմաց ներկայիս 270 դոլարի փոխարեն: 2013-ի դեկտեմբերի 23-ին ԱԺ-ն վավերացրեց ՌԴ և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների առաքումների մասին համաձայնությունը, ինչպես նաև գազի գնագոյացման հարցն ու ռուսական կողմին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցելու մասին պայմանագիրը: Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսի առուվաճառքի մասին պայմանագիրը, ելնելով ՌԴ և ՀՀ միջև կնքված միջկառավարական համաձայնագրից: Գործարքի արդյունքում «Գազպրոմն» իր բաժնեմասային մասնակցությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալին հասցրեց 100 տոկոսի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |