Ի՞նչ պետք է անեն ՀՀ այն քաղաքացիները, ովքեր վիզայի համար դիմել են ԱՄՆ դեսպանատուն

Ի՞նչ պետք է անեն ՀՀ այն քաղաքացիները, ովքեր վիզայի համար դիմել են ԱՄՆ դեսպանատուն

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել մուտքի արտոնագրերի համակարգի տեխնիկական գլոբալ խնդիրների վերաբերյալ, որը խոչընդոտում է բնականոն աշխատանքին` մանրամասնելով, թե ինչ պետք է անեն այն քաղաքացիները, ովքեր ուզում են հետ վերադարձնել դեսպանատանը գտնվող իրենց անձնագրերը, ինչպես նաև հրատապ կարգով ԱՄՆ մեկնելու անհրաժեշտություն ունեցողները: Ըստ դրա, անում են հնարավորը գործընթացն ավարտին հասցնելու և անձնագրերը թողարկված մուտքի արտոնագրերով դիմորդներին վերադարձնելու համար, բայց չեն կանխատեսում, թե որքան կարող է այդ ամենը ձգվել:

Դեսպանատնից տեղեկացնում են, որ դիմորդները, ովքեր հուլիսի 20-ից հետո հարցազրույց են անցել ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում և ցանկանում են առանց ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ ստանալ իրենց անձնագրերը, կարող են consyerevan@state.gov էլ․հասցեին ուղարկել իրենց անունը, անձնագրի համարը և գործի/բարկոդի համարը: Հետագայում նրանք կարող են վերադարձնել իրենց անձնագրերն ու առանց հավելյալ վճարի մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնել մուտքի արտոնագրի հետ կապված գործընթացը:

Այն դիմորդները, ովքեր Միացյալ Նահանգներ մեկնելու անհետաձգելի պատճառներ ունեն, կարող են գրել consyerevan@state.gov էլ․հասցեին՝ անունը, անձնագրի համարը և արտակարգ իրավիճակի բնույթը: Արտահերթ կերպով կուսումնասիրվեն միայն բացառիկ մարդասիրական բնույթ ունեցող արտակարգ իրավիճակները: Հրատապ ճանապարհորդության դեպքերում անձնագրերը տրամադրվում են առանց ուշացման:

Հյուպատոսական տվյալների բազան (ՀՏԲ) առայժմ շարունակում է աշխատել սովորականից ավելի դանդաղ: Համակարգի ֆունկցիոնալ խնդիրների ծագման առաջին օրվանից (20 հուլիսի) ցայսօր ամբողջ աշխարհում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններն ավելի քան 220․000 ոչ ներգաղթային մուտքի արտոնագրեր են տրամադրել։

Առաջնայնությունը տրվում է մուտքի ներգաղթային արտոնագրերին, որդեգրման գործերին և ոչ ներգաղթային մուտքի արտոնագրերի հրատապ դեպքերին: Վերոնշյալ գործերի դեպքում ուշացումներ գրեթե չեն լինում:

Հուլիսի 30-ին հայտարարվեց, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոն տեխնիկական անսարքություններ է արձանագրել անձնագրային և վիզային ռեժիմների համակարգում, որոնք ազդել են մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի վրա ամբողջ աշխարհում: Օգոստոսի 1-ին լրագրողներիր հետ ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Մարի Հարֆըհայտարարել է, որ հաստատված մուտքի արտոնագրերի տրամադրման նորմալ շրջանառությունը վերականգնելու համար մի քանի շաբաթ կպահանջվի: Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը սպասարկում է ԱՄՆ քաղաքացիներին և Միացյալ Նահանգներ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---